Նոյեմբերի 20-ին Դոնի Ռոստով քաղաքի հայ երիտասարդները նշեցին Երեւանի օրը, որն այս տարի դարձել է 2793 տարեկան: Համապատասխան կերպով զարդարված «Մյոդ» գիշերային ակումբի դահլիճը, որի կենտրոնում գտնվում էր Հայաստանի դրոշը, իսկ պատերին՝ տարբեր պլակատներ, լիովին արտացոլում էր ներկաների ազգասիրական ու հայրենասիրական տրամադրությունները: Խորհրդանշանակ էր միջոցառման բացումը, երբ վարողները հայտարարեցին պատմական մրցույթ՝ Երեւանի վերաբերյալ, որի անունը ծագում է Արգիշտի արքայի մ.թ.ա. 789 թվականին հիմնադրած Էրեբունի ...