Սոչիի Լազարեւյան շրջանում դեկտեմբերի 22-ին բացվել է «Կունակի» Ռուսաստանի Հարավի վավերագրական կինոյի Հինգերորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Սոչի քաղաքի Լազարեւյան շրջյանի Ազգային Մշակույթների հիմնադիր Քրիքոր Մազլումյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, փառատոնին մասնակցում են էլեկտրոնային, վիրտուալ եւ տպագրական լրատվամիջոցների թղթակիցներ, բանաստեղծներ, արձակագրեր, հրապարակախոսներ եւ արտիստներ՝ Հարավային եւ Հյուսիս-Կովկասյան շրջաններից, ինչպես ...