Սոչիի Լազարեւյան շրջանում դեկտեմբերի 22-ին բացվել է «Կունակի» Ռուսաստանի Հարավի վավերագրական կինոյի Հինգերորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Սոչի քաղաքի Լազարեւյան շրջյանի Ազգային Մշակույթների հիմնադիր Քրիքոր Մազլումյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, փառատոնին մասնակցում են էլեկտրոնային, վիրտուալ եւ տպագրական լրատվամիջոցների թղթակիցներ, բանաստեղծներ, արձակագրեր, հրապարակախոսներ եւ արտիստներ՝ Հարավային եւ Հյուսիս-Կովկասյան շրջաններից, ինչպես նաեւ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:
Փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 23-ին Լազարեւյան Ազգային Մշակույթների Կենտրոնինում (ԱՄԿ) բացվել է ցուցահանդես՝ նվիրված Քրիքոր Մազլումյանին: Նույն օրը տեղի է ունեցել հանդիսավոր երեկո՝ Ազգային Մշակույթների Կենտրոնին Ք. Մազլումյանի անունը շնորհելու առիթով:
Լազարեւյան ԱՄԿ-ին իր հիմնադիր Քրիքոր Մազլումյանի անվան շնորհմանը, որը 40 տարի շարունակ զբաղվել է Լազարեւյան շրջանի մշակույթով, հավանություն է տրվել Սոչի քաղաքի Միջգերատեսչական տեղանվանական հանձնաժողովի կողմից: Կենտրոնին իր հիմնադրի անունը շնոհրելու նախաձեռնությունը սատարել են շատ կազմակերպություններ եւ գերատեսչություններ, մասնավորապես Լազարեւյան ներքաղաքային շրջանի վարչությունը, Մշակույթի քաղաքային վարչությունը, Լազարեւյան ԱՄԿ-ի կոլեկտիվը, ազգային հասարակական կազմակերպությունների առաջնորդները եւ այլոք: Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը ստորագրել է համապատասխան որոշումը:
Հայկական համայնքի բանաստեղծ, հրապարակախոս եւ հասարակական գործիչ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ, Ռուսաստանի լրագրողների միության անդամ, Լազարեւյան Ազգային Մշակույթների Կենտրոնի հիմնադիր, Սոչի քաղաքի Լազարեւյան շրջյանի մշակույթի բաժնի պետ եւ Սոչի քաղաքի Լազարեւյան շրջյանի պատվո քաղաքացի Քրիքոր Սահակի Մազլումյանը վախճանվել է 2011 թվականի օգոստոսին 70-ամյա տարիքում:
