ԱՄԷ մշակույթի նախարարության հատուկ հրավերով եւ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության աջակցությամբ ու կազմակերպությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի Պարի Պետական Համույթը համերգներով հանդես է եկել ԱՄԷ Աբու Դաբի, Դուբայ, ալ-Այն, Ում ալ-Կուվեյն էմիրություններում:
Ազգային տոնի կապակցությամբ հրավիրված էին 3 տասնյակին հասնող տարբեր երկրների համույթներ, անհատ կատարողներ, նվագախմբեր ու արվեստագետներ:
Համերգների ընթացքում պարի պետական համույթն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին: Տեղական իշխանությունների կողմից համարվելով լավագույն համույթ, ԱՄԷ մշակույթի նախարարության առաջարկով համույթի ելույթը հեռարձակվեց հանրահայտ DubaiTv արբանյակային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Համերգային ծրագիրը լայնորեն լուսաբանվեց նաեւ տեղական լրատվամիջոցներով: