Ես Բրյուսելում կամ Ստրասբուրգում գլխի չընկա, թե ՀՀ իշխանություններն ինչ են անում Հայաստանի Հանրապետություն կոչվող պետական միավորման հետ: Բայց Թուրքիայում գլխի ընկա: Չորս օր ես զբոսնում էի Արեւմտյան Հայաստանի տարածքով եւ իմ ուղղությամբ զգում Թուրքիա կոչվող պետության քմծիծաղը: Նրանք այնտեղ պետություն են ստեղծել: Նրանց չի մտահոգում, որ Մասիսն իրենց կողմից առանձնապես բիբլիական չէ, նրանց հետաքրքիր է Մասիսի տակ ծվարած Բայազետը, որը արդյունաբերական եւ գյուղատնտեսական չափավոր հզորության քաղաք է: Աշխարհի ...