Երեւութական որոշ դադարից հետո, Անկարայի ներկայացուցիչները վերահայտնվել են լիբանանյան հրապարակներում` կրթական եւ մշակութային տարազներով: Երկուշաբթի, Բեյրութում, լիբանանցի իր գործընկերոջ ներկայությամբ, Թուրքիայի կրթության նախարարը բացում էր թուրքական մշակութային կենտրոնը: Մինչ այդ, հյուսիսային Լիբանանի Քաուաշրա գյուղը հյուրընկալում էր թուրք նախարարին` կատարելու հանրային մի վարժարանի հիմնարկեքը: Այս առիթով իր հարցազրույցներից մեկի ընթացքում թուրք նախարարը նպատակահարմար նկատեց հայտարարելու, թե շուտով ...