«Սեբաստիայի որ շրջանից, չեմ հիշում, մի օր մի ծերունի զանգահարեց ինձ ու ասաց. «Տղա'ս, քեզ փնտրեցինք, գտանք: Այստեղ մի ծեր կին կա, ձերոնցից է (հայ է), մահացել է: Եթե նրա հարազատներից մեկին գտնեք, ուղարկեք, թող գա, կամ էլ մենք այստեղ նամազ անենք, թաղենք: Ասացի` լավ, հոպա'ր, կզանգեմ: Հանգուցյալի տվյալները տվեց` անունը, ազգանունը, հասցեն, 70 տարեկան, Ֆրանսիայից այնտեղ շրջագայության գնացած մեկը:
Հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, Հրանտի ընտանիքը, հարազատները, ընկերներն ու բարեկամները արդարադատության հաստատման, նրա սպանության իրական մեղավորների բացահայտման համար ակցիա կիրականացնեն «Ակօս»խմբագրատան դիմաց:
Օսմանյան կառավարությունն Առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ օգտվեց հարմար պահից ու իրագործեց կայսրության քրիստոնյա տարրերից ազատվելու իր մտադրությունը: Ինչպես գրում է «The Armenian Weekly»-ն, հայերի ոչնչացման վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, սակայն ցեղասպանության մեկ դրվագ մնում է քիչ հետազոտված. խոսքն ասորիների կոտորածի մասին է: Ասորիների ցեղասպանության հետազոտման կենտրոնի(Սեյֆո կենտրոնի) հիմնադիր տնօրեն Սաբրի Ատմանը հարցազրույց է տվել «The Armenian Weekly»-ն եւ պատմել ասորիների ...
Թուրքիայում վերջին ամիսներին ստեղծված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության համանախագահներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուրքչուն KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ) կին համանախագահ Բեսե Հոզաթի՝ հայերի, հույների եւ հրեաների նկատմամբ թշնամանք պարունակող արտահայտության հետ կապված հայտարարություն են տարածել։
Քրդական PKK-ի մեկ այլ անվանումով հայտնի KCK-ի կին համանախագահ Բեսե Հոզաթը հայերի եւ հույների հանդեպ թշնամություն սերմանող արտահայտություն է արել, որը խիստ զարմացրել է Թուրքիայի հայերին։
Հայկական և ադրբեջանական տեղեկատվական մի շարք աղբյուրներ լծվել են հայ և ռուս ժողովրդի կապերի ամրապնդման ջատագով ռուսաստանցի պոետ Վիկտոր Ալեքսանդրովի դեմ կեղտոտ քարոզչությանը: Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական որոշ կայքերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), 2013-ի վերջին ամիսներին Ռուսաստանի շատ հայեր ծանոթացել են պետերբուրգցի գրող ...
NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում եգիպտացի գիտնական ու Կահիրեի համալսարանի դասախոս, դոկտոր Ահմեդ Մագդի Աս-Սուկարիի հոդվածից, որը հրապարակվել է «TransConflict» կայքում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքը հունվարի 6-ին, Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագին։
Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի համար 2013 թվականը շատ արգասաբեր էր. այս տարի արձանագրվել են նոր հաջողություններ Հայ դատի աշխատանքներում, որում իրենց նպաստն են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդն առհասարակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում անցնող 2013 թվականին կատարված աշխատանքները ներկայացրեց Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը: