Թուրքիա այցելողները հաճախ չեն տեսնում ոչինչ ավելի, քան Միջերկրական ծովի ափերն ու Ստամբուլի մզկիթները: Մինչդեռ CNN-ի լրագրող Ռոբին Գոլդին կոչ է անում այցելել երկրի խորքը և բացահայտել այդ տարածքում ոչնչացված հայկական քաղաքակրթության հետքերը, տեսնել երկու աչքերի տարբեր գույներ ունեցող Վանա
կատուներին, բարձրանալ բիբլիական Արարատը և այնտեղից տեսնել Իրանի և Հայաստանի տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գոլդինը նշում է, որ հնարավոր չէ քայլել այդ տարածքներում և մի քանի մղոնի վրա չբացահայտել հազարավոր տարիների ...