Բագրատ Մաիլյանն աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), զբաղվում է տիեզերական Ճառագայթների ֆիզիկայով։ Տպագրել է մի շարք հոդվածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանքները, հատկապես ամպրոպային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապես կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական ...