Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդված, մեկնաբանություն, կանխատեսական վերլուծումներ եւ թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչեւ Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով: Չմոռանանք, որ սիրիահայությունը մեր դասական, ամենահին գաղութներից եւ սփյուռքահայ կյանքի մարդուժի հայթայթման կարեւոր շտեմարանի փորձ ամբարած ու նկատառելի արտադրողականություն նվաճած շատ ...