Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
հանցագործություն
ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դեկտեմբերի կեսերին կայանալիք դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Քալիֆորնիայի դաշնային դատարանը ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցախմբի անդամներից Կարո Երկանյանին, որին սպառնում էր 100 տարվա բանտարկություն, դատապարտել է ութ տարվա ազատազրկման:
Արզամասում դեկտեմբերի 14-ին դարձյալ հանրահավաքի էին դուրս եկել: Գլխավոր հարցը, որը հետաքրքրում էր քաղաքացիներին, հետեւյալն էր. «Ինչո՞ւ ոստիկանությունը չի պաշտպանում հայերին»:
Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան, երբ նշվելու է սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նիջեգորոդյան մարզի հայերի միության նախագահ Տիգրան Շահնազարյանը:
Ռուսաստանի Արզամաս քաղաքում մթնոլորտը վերջին երկու օրերին կայունացել է, բայց այդ մթնոլորտը փոթորկից առաջ հանգստություն է հիշեցնում: Եւ դա իզուր չէ, դեկտեմբերի 14-ին քաղաքի հրապարակում պատրաստվում են հավաքվել ոչ թե հարյուր մարդ, ինչպես դեկտեմբերի 9-ին, այլ հազարավորներ: Ամեն դեպքերում, սոցիալական ցանցերի խմբերից մեկում այդ ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 12 հազար մարդ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Արզամաս քաղաքի իշխանությունների եւ տեղի հայ համայնքի ղեկավարության հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Արզամաս քաղաքում հայի կողմից ռուս երիտասարդի սպանությունից հետո քաղաքում ստեղծված լարված իրավիճակին:
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի ու մարդատար ավտոբուսի բախման քրեական գործի վերաբերյալ նախնական հետաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Թուրքիայում վճռաբեկի կողմից  Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո հերթական դատավարության ժամանակ նախկին դատավարության ժամանակ որպես սպանության ուղղորդող անցնող Էրհան Թունջելը սկանդալային հայտարարություն է արել։
Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել դեկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի Բրյանսկի շրջանի Դյատկովո քաղաքում: Ծեծկռտուքին մասնակցել է 30 մարդ, որի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Մասնակիցներից մեկին վիրավորել էին տրավմատիկ զենքից, երկուսը դանակի հարված էր ստացել, եւս երկուսը տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում: Ստամբուլում 2012թ.-ի վերջից ու 2013թ.-ի սկզբից տեղի ունեցան հարձակումներ տարեց հայ կանանց վրա:
Քալիֆորնիական Գլենդել քաղաքի ոստիկանության նախկին պետ Ռենդի Ադամսը  ԱՄՆ-ի շրջանային դատարանում ազգությամբ հայ ոստիկանների հանդեպ խտրականության հայցով դատական գործընթացի ժամանակ ցուցմունք է տվել: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը: Ոստիկանության նախկին ղեկավարը նշել է, որ ինքը պատասխանատու է Ոստիկանության դեպարտամենտում խտրականության համար ու ստիպված է եղել կարգապահական միջոցներ ձեռնարկել երկու ոստիկանի նկատամամբ՝ ամերիկահայերի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքի համար:
Ծառայության մեջ առաջ ընթանալու հնարավորության ենթադրյալ բացակայությունը քալիֆորնիական Գլենդել քաղաքի ոստիկանության դեպարտամենտում խոսում է այն մասին, որ Գլենդելում «հին ու բարի տղաները» դեռ ողջ ու առողջ են: Այդ մասին հայտարարել է լեյտենանտ Տիգրան Թոփաջիկյանի փաստաբանը խտրականության վերաբերյալ դաշնային հայցի հիման վրա դատական նիստի ժամանակ, գրում է «Glendale News-Press»-ը:
Փետրվարի վերջին Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը /ՖԿՀԽ/ ծրագրել և անցկացնում է միջոցառումների շարք` նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի 24-րդ տարեդարձին:
Փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո:
Փետրվարի 26-ին Լիբանանի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան եւ եկեղեցական արարողություններ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587