Փետրվարի 21-ին Իսի-լե-Մուլինո քաղաքի Մանուշան խմբի հրապարակում կայացավ Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Իլ-դը-Ֆրանսի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսիացիներ: