Պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ- հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: «Արմենպրես»-ին փոխանցմամբ` լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցն, այս մաիսն նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարարին՝ պահանջելով բողոքարկել ՄԻԵԴ-ի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացրած տխրահռչակ որոշումը։
Շվեյցարիա-Հայաստանի միավորումը վերլուծության է ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործով միջազգային հասարակական իրավունքի բնագավառում փորձագետների եւ շվեյցարական քրեական իրավունքի մասնագետներ հետ միասին ու կազմել է փաստաթուղթ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության ու ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավարին, Շվեյցարիայում ՄԻԵԴ ներկայացուցչին՝ կոչ անելով բողոքարկելով որոշումը:
Հայոց ցեղասպանության թեմայով 3-6–րոպեանոց խաղարկային և վավերագրական ֆիլմերի լավագույն սցենարների մրցույթ կանցկացի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) դատական հայց է ներկայացնելու օրեր առաջ «Ակոս» պարբերականի խմբագրության դիմաց «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը» պաստառը պարզողների դեմ։
Սովորաբար որբ բառը խղճահարութիւն, տխրութիւն ու հոգեկան ցաւ է պատճառում մարդուն, երբ դժբախտ պատահարով, կամ կեանքի անբարեացակամ հարուածով է որբանում մէկը, նոյնիսկ` խաղաղ, սովորական պայմաններում, քանի որ այն խորհրդանշում է անպաշտպան ու անօգնական դարձած երեխայի դժուարին ճակատագիր, բազում հարուածներով լեցուն խեղաթիւրուած կեանք:
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամներ Ադրին Նազարյանն ու Քաչո Աչաջյանը նոր օրինագիծ են առաջարկվել Քալիֆորնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման վերաբերյալ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներն փետրվարի 25-ին հանդիպել են Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ:
Առաջին համաշխարհային պատերազմը մեկ դար անց եվրոպական պայքարից հեռու ստվեր է նետում: Ժառանգությունը երկու ճգնաժամերն են, որոնք դեռ բարդացնում են միջազգային հարաբերությունները՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտություն ու Հայող ցեղասպանություն, գրում է «France-Presse»-ն իր հոդվածում:
Ուրուգվայի հայ համայնքն ուղիներ է փնտրում տեղում Հայոց ցողասպանության թանգարան ստեղծելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է թանգարան կառուցել, և համայնքը ներկայում միջոցների հայթայթման խնդրով է զբաղված: «Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու գործն ընթացքի մեջ է: Հայ համայնքը միջոցներ է փնտրում տարածքի և կառուցման աշխատանքների համար: Հնարավոր է` դիմենք Ուրուգվայի ...
Ստամբուլի Թաքսիմի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարության ժամանակ Գեզի այգու տարածքից հայտնաբերվել էին հայկական գրություններով տապանաքարեր, որոնք համապատսխան ստուգումներից հետո տեղափոխվել են Շիշլիի հայկական գերեզմանատուն։