Շվեյցարիա-Հայաստանի միավորումը վերլուծության է ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործով միջազգային հասարակական իրավունքի բնագավառում փորձագետների եւ շվեյցարական քրեական իրավունքի մասնագետներ հետ միասին ու կազմել է փաստաթուղթ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության ու ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավարին, Շվեյցարիայում ՄԻԵԴ ներկայացուցչին՝ կոչ անելով բողոքարկելով որոշումը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին որոշումը լուրջ թերություններ ունի: Շվեյցարիան մինչեւ 2014թ.-ի մարտի 17-ը դեռ կարող է դիմել գործը ՄԻԵԴ Մեծ Պալատի քննարկանը փոխանցելու համար, որի վճիռը վերջնական է»,- ասվում է Շվեյցարիա-Հայաստանի միավորման հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար: