Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարտիկանյանի գիրքը` «Հոշոտված Հայաստան»-ը թուրքերեն լույս է տեսել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Գիրքը թուրքերեն է թարգմանել «Ակոս» պարաբերականի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: «Հոշոտված Հայաստան»-ը հրատարակել է թուրքական Pencere Yayınları հրատարակչությունը: «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Օզլեմ Էրթանը, անդրադառնալով գրքի թուրքերեն հրատարակությանը, նշել է, որ սա այն աշխատություններից ...