Еркрамас

Пятница, 03 февраля 2023 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Քանի որ Սևանը հայ է, հա՞. թուրք լրագրողի հոդվածը Սևան Նիշանյանի մասին

10.03.2014   
  
просмотры: 3581


Վերնագիրը փոխառել եմ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսից, եթե չեմ սխալվում, Նուրեդդին Սևինի թարգմանությամբ. հրեա վաշխառու Շեյլոկն ասում է` քանի որ հրեա եմ, հա՞…

Շեյլոկը Վենետիկի դատավորների առաջ հրեաների գույքի հետ կապված խտրականության մասին խոսելիս, թվելով անարդարությունները, հարցնում է. «Քանի որ հրեա եմ, հա՞»:

Խոսելու եմ Սևան Նիշանյանի մասին, այն Սևանի, ով իմ ճանաչած ամենաախորժելի «թերություններ», մարդուն տեղը դնելու չափ հակասական մտածելակերպ և նրան «աշխարհի իսկական քաղաքացի» դարձնող լայն մտահորիզոն ունի:

Դատապարտվեց: Շիրինջե գյուղում իր սեփական 60 մետրանոց հողի վրա մեկ սենյականոց քարե շենք կառուցելու համար դատարանը (դատարանը, ո՛չ թե օրենքը) նրան երեք տարով բանտարկեց: Ձայն չհանեց, չլացեց, չտրտնջաց, «տեսեք` իմ հանդեպ ինչ անարդար են» չասաց ու ողորմածություն մուրալու համար ինքն իրեն չնվաստացրեց: «Եթե դատարանն է որոշել, կգնամ` կպառկեմ (պատիժս կկրեմ)»,- ասաց ու գնաց: Նրան Թորբալը բաց բանտում փակեցին: Բանտի տանիքը կործանարար տեղ է: Ով չի եղել, չի իմանա: Ես եղել եմ, գիտեմ: Պահակները մարդու աչքերից հասկանում են` մի բան կպոկե՞ն, թե՞ չէ: Իսկ եթե հասկացան, որ` չէ, ուրեմն փորձանքի մեջ ես: Չորս պատի մեջ ինքնապաշտպանվելը հեշտ բան չէ: Գլխավոր պահակն արդեն ինքն իրեն կեսաստված համարող մեկն է: Իսկ տնօրե~նը, էհե~…

Թորբալը բաց բանտում պահակներից մեկը Սևան Նիշանյանի վարկային քարտը գողացավ: Գողության մասին մամուլը տեղեկացավ: Սակայն գողի փոխարեն՝ Սևան Նիշանյանը պատասխան տվեց և նրան անմիջապես Թորբալը բաց բանտից Բուջա փակ բանտը տեղափոխեցին:

Սևան Նիշանյանի հետ նոր բանտում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդում է նրա մտերիմ ընկերը` Շիրինջեի Մաթեմատիկայի գյուղը Սևանի հետ փրկող Ալի Նեսինը:

«Հին հավաբներ հիշեցնող, 60 հոգու համար նախատեսված բանտախցում պահում են 103 հոգու, ինչը հազվադեպ է լինում` հիմնականում 130-ն են: Գետնին փռված, անբացատրելի կեղտոտ սպիտակեղենով անկողինը կիսում են երեք հոգով: Նիշանյանին անկողին տալը դժգոհություն է առաջացրել բանտում: Սակայն նա, ուրիշների ավելի վատ դրության մեջ լինելը մատնանշելով, ասում է` «լավ եմ»: Գիշերը այնտեղ չեն ջեռուցում, օդափոխության համար պատուհանը նույնիսկ չեն բացում: Տրվող սնունդն անհնար է ուտել: Բանտախցում սեղան-աթոռ չկա: Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր Սևանի նման տեղ չունեն, ամբողջ օրը նստելու տեղ չեն գտնում: Սակայն Սևանն այդ պայմաններին հերոսի պես է դիմակայում: Երիտասարդ ժամանակ էլ էր այդպիսին: Վաղը գնալու եմ նրան տեսակցության: Հուսով եմ` ավելի լավ լուրերով կվերադառնամ»:

Ալի Նեսինը ճշմարիտ է: Սևան Նիշանյանն այս պայմաններին նույնպես կդիմանա, գլուխը չի խոնարհի ստվերների առաջ:

  Բայց ինչո՞ւ է լռում Սևան Նիշանյանը, չէ՞ որ մենք կարող ենք չլռել:

Հարց ենք տալիս` ապօրինի շինությունների «դրախտավայր» և ապօրինի շինությունների կենտրոն Թուրքիայի՝ Քուշադասըյի շրջանում Սևան Նիշանյանին ապօրինի մեկ հարկանոց շենքի համար տարիներով հետապնդելն ու վերջում ինչ-որ պատրվակով երկու տարի ազատազրկելը հանուն ինչի՞ է:

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

«Սխալ հանրապետություն» գրքով պաշտոնապես ընդունված կարծրատիպը փոխելու, ընթերցողներին ճշմարտությունը բացելու ու միմիայն դրան, այլ ոչ թե այն բանին, ինչ պարտադրվում է, հավատալու մասին հիշեցնելու համա՞ր նման գրողների թշնամի հռչակեցին:

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

Գրեթե հանրապետության տարիքի եղող Թուրք լեզվի կենտրոնի չհաջողեցրածը Սևանի` «Բառերի տոհմաբանություն» աշխատությունով հաջողեցնելը ձեզ հունից հանում է:

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

Չնայած այսքան ճնշմանը, մահվան սպառնալիքին` խլված հողերից երբեք չհրաժարվող, մտածածը, իմացածը, հավատացածը, չհավատացածը խիզախորեն, անվախորեն և ճոխ արտահայտող, կարծրատիպ փոխող ձեր երկրացու նկատմամբ մահացու ոխ եք պահում:

Քանի որ Սևանը հայ է, հա՞:

Նշենք, որ թուրք մաթեմատիկոս Ալի Նեսինը Սևանյանի մասին ասել էր. «Էրդողանը երկու ամիս բանտում անցկացնելուց հետո դարձավ վարչապետ, իսկ հիմա՝ հարցական է՝ երեք տարի բանտում մնալուց հետո ի՞նչ կդառնա Նիշանյանը: Ես կասկած չունեմ, որ Սևանը մի օր դուրս է գալու բանտից, ինձ համար հարցական է՝ երբ նա ազատ արձակվի, ո՞րտեղ են գտնվելու նրան բանտարկողները»:

Ալի Նեսին  

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի, Yerkir.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, ինքնություն/person, այլատյացություն/xenophobia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





На главную



Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

07:23 Иран хотят спровоцировать на большую войну: какая роль выпала Азербайджану?
07:16 Действия властей Армении для открытия коридора - половинчаты
06:29 52-й день блокады: 120 000 человек стоят перед угрозой замерзания и голода
06:27 Новое достижение команды Пашиняна
02:04 Ошибка еврейского народа или Как раввин оказался среди блокирующих Арцах азербайджанцев
01:47 Телевидение Израиля распространяет азербайджанскую пропаганду против Армении, Ирана и России
01:19 Старда Казино – лицензия и сертифицированные слоты
08:23 В Европе растет спрос на Эдуарда Сперцяна
08:09 Возможно, беспилотники, атаковавшие Иран, вылетели с территории Азербайджана
07:47 Формы для бетона и растворов, а также другое оборудование для проб и испытаний
01:28 Арцахский парадокс и феномен Варданяна
01:21 В Израиле радикалы напали на армян и армянский Патриархат Иерусалима
01:07 АРФ Дашнакцутюн: Пришло время остановить безумие Никола Пашиняна
22:26 Музыкальный вечер памяти легендарного Арно Бабаджаняна прошел в Краснодаре (видео)
00:02 Пашинян готов без колебаний торговать Арменией оптом и в розницу
23:50 Европа слепо идет к подписанию нового Мюнхенского соглашения с другим агрессором…
23:42 Алиев представил устами Никола их планы по части Арцаха
21:20 Пять самых больших грехов Никола Пашиняна: механика государственной измены
16:16 Армения: Как сменить власть и с чего начать?
16:02 Тегеран ждет реакции Еревана на свои предложения
15:46 Армения должна немедленно признать Республику Арцах
15:40 Никол Пашинян против армии, 28-го января, 21-го сентября, 9-го мая