Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ- հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: «Արմենպրես»-ին փոխանցմամբ` լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցն, այս մաիսն նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ:
ARMENPRESS.am