Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը մերժել է հակահայկական բանաձեւի նախագիծը, որի ետեւում կանգնած էր Ադրբեջանը: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդում են աբյուրները, Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական խմբակցությունում լայն քննարկումներից հետո հեղինակը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Լենս Ռասելը, որոշել է մերժել դրա դիտարկումը եւ պաշտոնապես հետ է կանչել փաստաթուղթը:
«Ցավոք, որ այս բանաձեւը տվյալ գործընթացքում այսքան հեռուն գնաց, սակայն դրական կողմն այն է, որ 105 օրենսդիրներ այժմ տեղյակ են քրիստոնյա հայերի աղետալի դրության մասին»,- պարզաբանել է պալատի անդամ Սթիվ Հիքին:
Նշենք, որ հակահայկական բանաձեւի նման նախագիծը մերժվել էր Հավայան կղզիներում, որից հետո այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Լեռնային Ղարաբաղում աճող ժողովրդավարության ու շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մասին: