Еркрамас

Среда, 29 июля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սենատոր Մակքեյնը վիրավորում է ԱՄՆ այցելած Սիրիայի եկեղեցական առաջնորդներին

26.02.2014   
  
просмотры: 9034


Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:

Արիզոնայի նահանգի սենատորը խստորեն քննադատում է նախագահ Օբամայի` «ապստամբներին զինելու ռազմավարությանը»՝ կոչ անելով ավելի անմիջական ամերիկյան ռազմական միջամտության Սիրիայում: Թվում է, թե Սենատոր Մակքեյնը չի հասկանում, որ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը կհանգեցնի ավելի մեծ մարդկային կորուստների ու ավերածությունների` Սիրիան վերածելով միջազգային ահաբեկչության գլխավոր կենտրոնի: Ավելի քան 30 հազար իսլամական ջիհադիստներ տասնյակ երկրներից կռվում են Սիրիայի կառավարության և միմյանց դեմ, ոչ իհարկե, Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու համար:

Ըստ էության, ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածուն այնքան է տարվել պատերազմի շեփոր հնչեցնելով, որ ինչպես հաղորդվում է, շատ անպարկեշտ և անհարգալից պահվածք է դրսևորել Սիրիայի քրիստոնյա բարձրաստիճան առաջնորդների խմբի հետ հանդիպման ժամանակ, զուտ այն պատճառով, որ նրանք կողմնակից չեն բռնի իշխանափոխությանը: Եկեղեցական պատվիրակությունն անցյալ ամիս ժամանել էր Վաշինգտոն, ձգտելով սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման և մոտ երկու միլիոն քրիստոնյաների պաշտպանության, որոնք կազմում են երկրի բնակչության տասը տոկոսը:

Միացյալ Նահանգներ ժամանած եկեղեցական առաջնորդների թվում էին Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Սիրիայի պրեսբիտերական, ավետարանական, սիրիական ուղղափառ և հունական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների, պետդեպարտամենտի պաշտոնատարների, ամերիկյան հասարակական կազմակերպությունների, դասախոսների, կրոնական առաջնորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ըստ Judicial Watch կազմակերպության ներկայացման՝ Սիրիայի հոգևորականները գոհ էին Վաշինգտոն կատարած իրենց այցից, բացառությամբ Մակքեյնի հետ ունեցած տհաճ հանդիպումից.

«Ամեն գնով ձգտելով զինել Սիրիայի ընդդիմադիր ուժերին, չնայած լուրջ ապացույցներին, որ նրանց ղեկավարում են իսլամական ահաբեկիչները, Ջոն Մակքեյնը դրսևորեց Միացյալ Նահանգների սենատորին անվայել պահվածք` վերջերս Կոնգրես  այցելած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների հետ հանդիպման ժամանակ.... Արիզոնայի նահանգի հանրապետական սենատոր Մակքեյնն ակնհայտորորեն չի ուզում լսել բացասական պատմություններ ապստամբների մասին, որոնց նա աշխատում է զինել: Այսպես, նա թափով դուրս եկավ Սիրիայի հոգևորականների առաջնորդների հետ անցյալ շաբաթ կայացած դռնփակ հանդիպումից.... Ըստ հանդիպմանը ներկա բարձրաստիճան աղբյուրի հաղորդման` Մակքեյնը գոռալով ներխուժեց հանձնաժողովի սենյակ և արագորեն դուրս եկավ: «Նա չափազանց կոպիտ էր», հայտնեց աղբյուրը Judicial Watch-ին.... Ամոթալի պոռթկումից հետո, Մակքեյնը վերադարձավ սենյակ և կարճ ժամանակով նստեց, սակայն խուսափեց մասնակիցների հայացքներին հանդիպելուց, դրա փոխարեն, անտեսելով նրանց` նայում էր ներքևում դրված, կարծես թե, պատահականորեն հայտնված փաստաթղթերին»:

Վաշինգտոնում կայացած հանդիպումների ընթացքում Սիրիայի քրիստոնյա առաջնորդները Միացյալ Նահանգների պաշտոնյաներին հայտնել են իրենց երկրում  ծավալված զանգվածային մարդկային ողբերգության և քրիստոնեական  համայնքների անհուսալի վիճակի մասին. քրիստոնյա եպիսկոպոսների, քահանաների, մայրապետների և անհատ հավատացյալների առևանգումներ, քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներ, եկեղեցիների և սրբավայրերի սրբապղծում և ծայրահեղական զինված իսլամիստների կողմից կրոնական ազատության ոտնահարումներ:

Հաշվի առնելով արյունահեղության հրահրումը Սիրիայում, եկեղեցական առաջնորդները խնդրել են Միացյալ Նահանգներից.

- Դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ֆինանսական օժանդակություն զինված իսլամիստներին.

- Պահանջել ԱՄՆ դաշնակիցներից` Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից, չաջակցել ահաբեկիչներին.

-   Խնդրել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները, այդ թվում` ռմբակոծումները և ահաբեկչությունը.

- Հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով, այլ ոչ թե ռազմական ճանապարհով.

- Ապահովել Սիրիայի ժողովրդի անվտանգությունը.

- Պաշտպանել քրիստոնյա փոքրամասնություններին.

-  Պահպանել եկեղեցիները և մզկիթները.

-   Պահպանել կրոնական, պատմական և մշակութային հուշարձանները.

-   Աջակցել մարդասիրական օգնության բաշխմանը Սիրիայում: 

Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմնի  (ՍՇՕՎՄ) կայքը` www.syriashdab.com, տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, պատերազմը լուրջ վնաս է հասցրել հայկական համայնքին. գործողությունների ընթացքում սպանվել է 64 և վիրավորվել 172 խաղաղ բնակիչ, առևանգվել է 110 մարդ և զոհվել 15 զինծառայող: Բացի այդ, վնասվել են հայկական տարբեր կառույցներ. յոթ առաքելական և երեք կաթոլիկ եկեղեցի, տասներեք դպրոց և տասը համայնքային կենտրոն: Սիրիահայերի 65 հազարանոց համայնքի գրեթե կեսը փախել է Հայաստան, Լիբանան և այլուր:

Սիրիայի ինը գլխավոր հայկական սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպություններից կազմված ՍՇՕՎՄ-ը հաղորդում է, որ մինչև նախորդ տարվա սեպտեմբերի վերջը ստացել է 1.7 միլիոն դոլար արտասահմանյան հայկական կառույցներից: Թեև սա մի փոքր մասն է անհրաժեշտ գումարի, սակայն ՍՇՕՎՄ-ը կարողացել է դրանով սնունդ, ապաստան, անվտանգություն, բժշկական և կրթական աջակցություն ապահովել սիրիահայերին, ներառյալ` 500 հազար դոլար ուսման վարձ` 38 դպրոցներում սովորող 6436 աշակերտների համար:

Լավ կլինի, որ սենատոր Մակքեյնը և Միացյալ Նահանգների այլ արկածախնդիր պաշտոնյաներն անսան ԱՄՆ ժամանած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների իմաստուն խորհրդին: Ավելի մեծ քանակությամբ զենքի առաքումը Սիրիա միայն կսրի պայքարը` հանգեցնելով անվերջ արյունահեղության:

Հարութ Սասունյան , «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, ԱՄՆ/USA, կրոն/religion

Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

18:25 Граждане Армении готовы платить за ошибки провального премьера?
17:57 АРФ Дашнакцутюн о словах Марии Захаровой и реакции на них МИД Азербайджана
16:02 Суд над Патриархом и раскольник в резерве: как Пашинян уничтожает Армянскую Церковь
15:29 Холодная зима армянской экономики: Всемирный банк и эксперты бьют тревогу
14:06 В рабстве собственной лжи: Телефонный звонок в Кремль обнулил иллюзии Пашиняна
13:56 У Армении прямо из-под носа уводят рынки, а власти заняты инсинуациями
13:46 Как устроена детская оперативная отоларингология
13:26 Юридическая помощь в Армении: ключевые вопросы и практические решения
12:47 Москву и Баку больше не устраивают обещания Пашиняна
12:38 Чудовищные последствия "модной" русофобии
10:56 Пашинян позвонил Путину после того, как прочитал "Евгения Онегина"
10:48 В Армении зафиксирована смерть политической жизни
09:01 Десять лет на службе российско-армянских интересов
08:41 Горькие уроки Арцаха: Европейский политик призывает власти Армении к политической трезвости
08:18 Операция "Заткнуть прессу": Команда Пашиняна зачищает парламент от неудобных журналистов
07:24 Беспрецедентное судилище: Пашинян продолжает попытки обезглавить Армянскую Апостольскую Церковь
06:16 Отказ от России разоряет села Армении или Европейская сказка с гнилым концом
00:53 Не находя справедливости в Армении, армянам следует обращаться в Европейский суд
00:22 Армянский спорт (28 июля): Успех "Арарат-Армении" в Лиге чемпионов, медали в Баку и турнир Hype Armenia
16:35 Историческая амнезия: Почему Армения снова верит Европе и отвергает Россию
14:49 СВР РФ: Страны ЕАЭС дадут утонуть ереванскому политическому экипажу
14:36 Регистрация Игоря Брагарника кандидатом в депутаты Государственной Думы