Հարավային Քալիֆորնիայի բնակիչները, հնարավոր է, ստիպված լինեն միայնակ դիմագրավել, երբ իրենց սեյսմիկ գոտում հաջորդ ուժեղ երկրաշարժը գրանցվի եւ ռեսուրսներ չլինեն հասարակության անվտանգությունն ապահովելու համար: Սակայն Գլենդելի բնակիչներ Անի Ահարոնյանն ու նրա ամուսին Ռեզա Սերաջին չեն սպասում այդ օրվան, որ նոր նախապատրաստվեն:
«Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ինքնություն կարողանանք դիմագրավել աղետին»,-ասել է Ահարոնյանը:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, ամուսինները Գլենդելի հրշեջ ծառայությունում ներկա են եղել տարերային աղետների նախապատրաստության առաջին դասին: Նրանք ցանկանում են արագ արձագանքման խմբի սերտիֆիկացված անդամ դառնալ:
Թիմի անդամ դառնալու համար, Ահարոնյանն ու Սերաջին պետք է մասնակցեն 4-7 դասընթացի, որի ընթացքում կսովորեն, թե ինչպես արձագանքել ցանկացած աղետի դեպքում: