Ֆրանսիայի Դրոմ եւ Արդեշ դեպարտամենտներում ֆրանսահայ վետերանների ասոցիացիան փետրվարի 21-ին, Վալանս քաղաքում կազմակերպում է կոնֆերանս «Օտարեկրացիները Դիմադրության շարժման մեջ» թեմայով: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Կոնֆերանսին հանդես կգա Սեն Շամոնի նախկին փոխքաղաքապետ, Լուարա դեպարտամենտի Հայ մշակույթի տան պատվավոր նախագահ Ժան Գրիգորյանը:
Նշենք, որ օտարերկրացիների շարքում, որոնք մասնակցել են նացիստներից Ֆրանսիայի ազատագրմանը, առանձնացել է Մանուշյանի խումբը, որը ներգրավված է եղել ֆրանսիական դիմադրության շարժման մեջ:
Խումբն այդպես է կոչվել իր հիմնադիր Միսակ Մանուշյանի անունով, որը Ֆրանսիայի ազգային հերոս է դարձել: Խմբի անդամներին նացիստները գնդակահարել են 1944-ի փետրվարի 21-ին, Մոն Վալերյեն ամրոցում: