Թուրքիայի հմնադրամների խորհուրդը Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին է վերադարձրել 1974-ին բռագրաված հողակտորը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի խորհրդի անդամների ջանքերն արդյունք են տվել։ 2014-ի հունվարի 22-ին Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հաշվեկշռի վրա պաշտոնապես գրանցվել է հիվանդանոցի դիմաց գտնվող 42 հազար 259 քմ տարածքը, որը 1974-ին բռնագրավվել էր պետության կողմից։
Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նշել է, թե իրենք շատ ուրախ են նման որոշման համար՝ շեշտելով, որ այս գույքի վերադարձը կարեւոր էր Ստամբուլի հայ համայնքի համար։
Նշենք, որ ավելի վաղ, 2012-ի հունիսին վերադարձվել էր հիշյալ հողակտորի միայն 10 տոկոսը, սակայն Սուրբ Փրկիչ հիվանդանոցի խորհրդի անդամները ընդդիմացել էին որոշմանը եւ հայտարարել, որ պետք է հողակտորն ամբողջությամբ վերադարձվի։