Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe («Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը») նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հիշատակել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանի հիշատակը։
DurDe-ի էջում տեղադրվել է Լեւոն Էքմեքչյանի լուսանկարը եւ ավելացվել. «1983, հունվարի 29։ Խունտան մահապատժի ենթարկեց հայ հեղափոխական Լեւոն Էքմեքչյանին» գրությունը։
Նշենք, որ 1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպան ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը։ Գործողության ընթացքում վիրավոր ձերբակալվել է Լեւոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է։