Կովկասի ինտիտուտում, այսօր՝ հունվարի 24-ին, տեղի է ունեցել հայ-ֆիննական համատեղ հրատարակության` «Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ողջույնի խոոսքով հանդես են եկել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան Քրիստեռ Միխելսոնը եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հրատարակությունը իրենից ներկայացնում է անգլալեզու հատոր, որը պատրաստվել է Երեւանում` Կովկասի ինստիտուտի, Հելսինկիում` Ալեքսանտերի ինստիտուտի համատեղ ջանքերով եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Հատորը ներառում է Ալեքսանտերի ինստիտուտից` Միկկո Պալոնկորպիի, Կովկասի ինստիտուտից` Ալեքսանդր Իսկանդարյանի, Սերգեյ Մինասյանի եւ Հրանտ Միքայելյանի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնից` Ռիչարդ Գիրագոսյանի եւ Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից՝ Սերգեյ Մարկեդոնովի հեղինակած հոդվածները: