Еркрамас

Пятница, 31 марта 2023 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Տեղի է ունեցել Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ

24.01.2014   
  
просмотры: 1981


Չեքիջյանական տարվա շրջանակներում, հունվարի 23-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանրահայտ խմբավար, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ և ՀՍԽՀ ժողովրդական արտիստ, 100-ից ավելի մեդալներով, դիպլոմներով պարգևատրված պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ 2014 թվականը հայտարարվել է չեքիջյանական տարի: Նախատեսվել է մեծ երգահանին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք,  որի շրջանակներում կիրականացվեն մեծարման երեկոներ, միջոցառումներ եւ համերգներ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով մաեստրո Չեքիջյանի մեծարման համերգ-երեկոյին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Մարսել քաղաքի  Սրբոց թարգմանչաց եկեղեցուն կից «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և հանրահայտ խմբավար Խաչիկ Յըլմազյանի ղեկավարությամբ: Երգչախումբը կատարեց Գրիգոր Փիթերջյանի  «Դեր Զոր», Մակար Եկմալյանի «Տեր Կեցցո», հատված Ջուզեպպե Վերդիի Նաբուկո օպերայից և այլ ստեղծագործություններ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մեծ արվեստագետին, հրաշալի հային ու անզուգական մարդուն հոբելյանի կապակցությամբ, և մասնավորապես ասաց՝ «Դժվար է ասել, թե ինչ են անում 7 միլիոն հայերը աշխարհի տարբեր հորիզոնականներում, բայց Հովհաննես Չեքիջյանը գիտեր, թե ինչու է գալիս հայրենիք, նա եկավ նոր էջ բացելու հայ մշակույթի երկնակամարում և մեր ազգային երաժշտությանը տվեց համամարդկային հնչեղություն՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դարձնելով դարի երաժշտական աշխարհի ֆենոմեն»:  Նա մասնավորապես շեշտեց Մաեստրոյի մի իմաստուն միտքը, թե՝ «Առանց երգի աշխարհն աղմուկով կլցվեր», և այս մոտեցմամբ Հովհաննես Չեքիջյանը աշխարհին շարունակ ներդաշնություն է պարգևում:

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաև Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբին և նրա գեղարվեստական ղեկավար Խաչիկ Յըլմազյանին, որ եկան հայրենիք և իրենց կատարումներով հրաշալի անականկալ մատուցեցին Մաեստրոյին:

Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու ստեղծագործությանը:

«Մենք թոռներն ենք Մաշտոցի» և Կոմիտասի մանկական ստեղծագործությունների երգաշարով Մաեստրոյին ողջունեց սիրիահայ երեխաների մանկապատանեկան «Շառավիղ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Սիմոնյան):

Ելույթ ունեցան Հայաստանի ակադեմիական երգչախմբի մենակատարներ Սոնա Մովսիսյանը և Պերճ Քարալյանը:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Հովհաննես Չեքիջյանը և անակնկալ մատուցեց հանդիսատեսին: Նա բեմից ղեկավարեց դահլիճում՝ հանդիսատեսի հետ համերգին ունկնդիր պետական ակադեմիական երգչախմբի անդամներին, որոնք անզուգական կատարումով ներկայացրին Մ. Եկմալյանի «Ո՜վ Հայոց աշխարհ» երգը: Թվում էր երգում է ողջ դահլիճը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





На главную



Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:54 Отечественные и зарубежные ДГУ: обеспечение энергетической безопасности
08:16 В подвале КГБ по личному распоряжению Алиева
08:07 В Москве обсудили вопросы армянского наследия в России
08:00 Борьба за должность омбудсмена Армении
07:54 Маркус Риттер: Многие армяне считают, что весной будет нападение Азербайджана
00:37 Капельница от наркотиков в Москве
00:32 Пашинян поблагодарил США за помощь в пресечении вторжения Азербайджана
00:27 Шведский «улов» Баку: Пять голов, баннер против блокады и флаг Арцаха
00:19 Санкции – единственный способ повлиять на Азербайджан
00:13 Гарегин II озабочен ситуацией вокруг преподавания истории Армянской церкви в школах
00:07 Игры от мировых производителей и молодых провайдеров: надежность и высокая отдача
23:18 Военного решения нет? Смешные вопросы Вашингтону, Брюсселю и Москве
23:13 Рубен Варданян: Группа людей в Арцахе зарабатывает за счет остальных большие деньги
22:52 Россия надеется, что вопросы размещения в РА миссии ОДКБ будут решаться конструктивно
22:49 Многоцелевые истребители МиГ-29 отработали воздушный бой в горах Армении
22:46 На игровой площадке IZZI есть из чего выбирать
22:26 Армения: 5 лет – подходящий срок для исправления ошибок, пока еще не все потеряно
22:10 ОДКБ также может быть вовлечена в войну
21:53 Ущерб Арцаху превышает $190 млн, более 16 000 человек станут безработными
21:34 Как быстро найти грузы из Армении
21:29 Курорты юга России готовятся к рекордному спросу в этом году
19:42 Армяне - Герои Труда Российской Федерации