Еркрамас

Среда, 01 февраля 2023 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայ ազգային նվագարաններն այսօր լայնորեն ներկայացնելու և ճանաչման խնդիր ունեն ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում

20.01.2014   
  
просмотры: 2973


Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քամանչահար, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը 2013թ. նոյեմբերի 14-29-ը Կոմիտասի 144-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ Արգենտինայում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության հրավերով վաստակաշատ քամանչահարը պարբերաբար այցելում է Լատինական Ամերիկայի հայաշատ համայնքներ, որտեղ և՛ կազմակերպում, և՛ այնտեղի հայությանն է մատուցում մաքուր հայկական մեղեդիներ՝ նպաստելով հայապահպանությանը, աջակցելով ազգային ինքնագիտակցության բարձրացմանը:

Նորայր Դավթյանը միաժամանակ ղեկավարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը և հասցնում ամեն տարի ավելի քան 2 տասնյակ համերգներով հանդես գալ Հայաստանի մարզերում և Արցախում:

Իմ զրույցը ՀՀ վաստակավոր արտիստի հետ մի կողմից տխրաշունչ  էր՝ հաշվի առնելով ազգային արժեքների հանդեպ հայ իրականության այսօրվա անգիտությունն ու անտարբերությունը, մյուս կողմից՝ լուսավոր, քանի որ ազգային մշակույթի՝ Նորայր Դավթյանի նման անխոնջ ծառաները շարունակում են ապրել ու ստեղծագործել՝ իրենց ուսերին պահելով ապագա սերունդներին ազգային արժեքները փոխանցելու պատասխանատու  գործը:

Հարց. Պարոն Դավթյան, մանկուց երաժշտության մեջ եք, 5 տարեկանից սովորել եք քամանչա նվագել: Ծառայել եք հայ ազգային երաժշտության ճանաչման ու տարածման գործին ինչպես հայրենքիում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

Ներկայացրեք, խնդրեմ,  Ձեր կենսագրության Ձե՛զ համար ուշագրավ, բեկումնային փուլերը:

Պատասխան. Ծնունդով Արտաշատի շրջանի Մրգաշեն գյուղից եմ: 8-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել եմ Ռ.Մելիքյանի ուսումնարանի քամանչայի դասարան: Սովորել, ավարտել եմ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, այնուհետև՝ Կոնսերվատորիան՝ ստանալով նվագախմբի դիրիժորի մասնագիտություն: Շուրջ 27-28 տարի ղեկավարել եմ Կոնսերվատորիայի ուսանողական ազգային նվագարանների նվագախումբը:

Բայց իմ երաժշտական կենսագրությունը սկսվում է 1970 թվականից, երբ հրավեր ստացա Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախմբից և ընդգրկվեցի խմբի կազմում որպես քամանչահար և բամբիռահար, իսկ վերջին շրջանում՝ իբրև դիրիժոր:

Հարց. Բացի նվագելուց և բազմապիսի համույթներ ղեկավարելուց՝ նաև դասավանդում եք Կոնսերվատորիայում: Ի՞նչ կարող եք ասել երիտասարդ սերնդի մասին, ինչպե՞ս է երիտասարդ սերունդը վերաբերվում ազգային նվագարաններին:

Պատասխան. Այո, 1988 թվականից դասավանդում եմ Կոնսերվատորիայում: Իմ խնդիրն է երիտասարդ սերնդի մեջ արթնացնել սեր ազգային նվագարանների հանդեպ: Մեր մեծերից մենք ստացել ենք աշուղական ու ժողովրդական երգերի, երաժշտության հարուստ ժառանգություն: Ես, որպես երաժիշտ, նախևառաջ պարտքս եմ համարում՝ փոխանցել այդ գիտելիքները, այդ հարստությունը գալիք սերնդին:

Ցավոք, մեր օրերում, արժեքները գլխիվայր շուռ են եկել: Այսօրվա երգված երգերը որքանո՞վ են հայկական: Դրանք օտար մեղեդիներ են՝ համալրված հայկական բառերով: Եվ, ցավոք, մեր երիտասարդները սկսել են չտարբերել հայկական ժողովրդական,  աշուղական երգը՝ ռաբիսից: Շատերին թվում է, թե ռաբիս կոչված երգը հենց աշուղականն ու ժողովրդականն է:

Այո՛, 30, 40, 50, 60 տարի առաջ մենք ունեցել ենք քաղաքային ֆոլկլոր, հիշենք  «Ես գնում եմ գինետուն», «Գիշեր ու ցերեկ» երգերը: Այսօր այդ երգերը իբրև դասական են հնչում:

Այդ երգերի և այսօրվա մատուցած ռաբիսի միջև ոչ մի ընդհանուր բան չկա:

Հարց.  Ինչպե՞ս հղացավ ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախմբի ստեղծման միտքը: Պատմեք, խնդրում եմ, համույթի գործունեության մասին, որը ստեղծման օրվանից Դուք եք ղեկավարում:

Պատասխան. Մեր օրերում շատ երիտասարդներ կան, ովքեր չգիտեն, թե ուսումն ավարտելուց հետո ինչ աշխատանք կունենան: Ու եթե ուսանողի ստացած մասնագիտական կրթությունն էլ «մոդայիկ» չէ, ապա աշխատանք գտնելը դառնում է գրեթե անհնար:

Ուստի երիտասարդներին մասնագիտական աշխատանքով ապահովելու, բայց նախևառաջ մեր ազգային նվագարանները պահպանելու նպատակով որոշվեց ստեղծել ազգային նվագախումբ: Նվագախմբի ստեղծմանը մեծապես աջակցել է Արա Գևորգյանը: 2004թ. մրցույթով ընտրվեցին բարձրագույն երաժշտական կրթությամբ 40 հոգի, որոնցով էլ կազմավորվեց նվագախումբը:

Մեր նվագախմբի կարևորագույն առաքելություններից է պահպանել, զարգացնել և փոխանցել սերունդներին Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները:

Մեր խմբում երգիչ-երգչուհիներ չունենք, համերգների ժամանակ հրավիրում ենք նրանց, ում հարմար ենք գտնում: Ու պետք է ասեմ, որ բոլորն էլ սիրով են համագործակցում նվագախմբի հետ, քանի որ անսամբլը  պրոֆեսիոնալ է:

Բազմաթիվ համերգներ ենք ունեցել Երևանի հեղինակավոր բեմահարթակներում, հանրապետության մի շարք քաղաքներում ու մարզերում, ինչպես նաև Արցախում և ՌԴ-ում:

Հարց. Որպես քամանչահար՝ տարիներ շարունակ հանդես եք եկել տարբեր երկրների հայկական համայնքներում, օտար ափերում ներկայացրել եք հայկական աշուղական և ժողովրդական երաժշտությունը: Ինչպե՞ս են ընդունում ազգային նվագարանները և ազգային երաժշտությունը Սփյուռքում:

Պատասխան. Մինչ օրս եղել եմ աշխարհի 35 երկրում՝ տարբեր կազմերով: Միշտ էլ բոլոր երկրներում հիացմունքով են ընդունել քամանչան և քամանչայի կատարմամբ զտարյուն հայկական մեղեդիները: Հայ համայնքները Հայրենիքի հանդեպ կարոտն առնում են Հայաստանից իրենց այցելած արվեստագետների ստեղծագործությունները վայելելով: Այս իմաստով ավելի քան անհրաժեշտ է Սփյուռքին հրամցնել կա՛մ հայկական երգերի օրիգինալ կատարումներ  կա՛մ էլ՝ դրանց ճաշակավոր մշակումներ:

Վերջին տարիներին հրավեր եմ ստանում ՀԲԸՄ-ից՝ մասնակցելու Արգենտինայի հայ համայնքներում կազմակերպվող համերգային ծրագրերին:

Օրինակ՝ 2012թ.  մասնակցեցի Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Իսկ 2013թ. նոյեմբերին Բուենոս Այրեսի, Կորդոբայի և Սան Պաոլոյի հայ համայնքներում նշվում էր Կոմիտասի 144-ամյակը, որի շրջանակներում 3 համերգ ունեցանք: Պետք էր տեսնել, թե այնտեղի հայությունն ինչպիսի հետաքրքրությամբ էր Կոմիտաս լսում, ինչ հաճելի մթնոլորտ էր լեփ-լեցուն դահլիճներում: Հայաստանից ինձ հետ մեկնել էր թառահար Արմեն Եգանյանը: Այնտեղ մեզ միացան և համերգների կազմակերպմանը մեծապես աջակցեցին փայլուն դուդուկահարներ Գագիկ Գասպարյանը, Սարո Դանիելյանը, ինչպես նաև ՀԲԸՄ-ի ատենադպիր Անտոնիո Սարաֆյանը:

Բոլոր 3 համերգների տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց սիրիահայերի օգնության ֆոնդին:

Կորդոբայում կայացած համերգին իր մասնակցությունը բերեց Կորդոբայի հայ ազգային նվագարանների համույթը: Գիտե՞ք, նրանք այնտեղ գործում են միմիայն բարեգործական հիմունքներով, ոգեշնչմամբ:

Դուք կարող եք զարմանալ, եթե ասեմ, որ այդ հրաշալի հայ երիտասարդները երգում էին հայերեն, պարում հայկական պարեր, բայց չէին խոսում հայերեն:

Համոզված եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կսովորեն իրենց մայրենի լեզուն: Միայն պետք է հոգ տանել, մայրենիի ուսուցման դասընթացներ կազմակերպել նրանց համար:

Մենք նաև հրավեր ստացանք Արգենտինայի տեղական հեռուստաընկերություններից՝  ուղիղ եթերում ներկայացնելու մեր ազգային նվագարաններն ու ազգային երգարվեստը: Արգենտինացիներն ու հայ համայնքը հնարավորություն ունեցան լսելու և դիտելու հայկական երաժշտության կենդանի կատարումներ:

 Հարց. Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում: Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:

Պատասխան. Ինչ վերաբերում է որպես քամանչահար  իմ սփյուռքյան համերգներին, ապա, կարծում եմ, կլինեն հրավերներ, տարին դեռ նոր է սկսվել: Ինձ հատկապես ուրախացնում են Լատինական Ամերիկայի տարածաշրջանից ստացվող հրավերները, քանի որ այնտեղ առավել մեծ է ուծացման վտանգը:

Իսկ որպես ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ կարող եմ նշել, որ անսամբլն արդեն իսկ պատրաստվում է համերգաշրջանի մեկնարկին: Տարվա կտրվածքով մենք շուրջ 24 համերգ ենք ունենում Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում:

Մեր համերգներին մշտապես սպասում են և գալիս լսելու հայկական արվեստի սիրահարները, ովքեր գիտեն ու գնահատում են ազգային երգարվեստը:

Այս իմաստով՝ կուզեի մտահոգությունս հայտնել մեր հեռուստաընկերությունների մասին:

Հեռուստաեթերները շատ քիչ են անդրադառնում նվագախմբի աշխատանքներին:

Գիտե՞ք՝ այսօր ինչ հեշտ է. ըստ հեռուստաընկերության ղեկավարության՝ ինչու՞ հրավիրել ողջ նվագախմբին (շուրջ 40 մարդ), հայթայթել աթոռներ, տեղավորել-նստեցնել, ստեղծել տեխնիկական և տարածքային լրացուցիչ հնարավորություններ:

Փոխարենը նախընտրում են գովազդել, ներկայացնել առանձին և ոչ այնքան բարձրարվեստ անհատ կատարողների: Դա և՛ էժան է, և՛ «գրավիչ»:

Իսկ մենք գիտենք, թե ազգաբնակչությանը իրազեկելու, ազգաբնակչության մեջ ճաշակ ձևավորելու ինչպիսի զենք է հեռուստատեսությունը, որոնց կողմից վարած վերոնշյալ քաղաքականության հետևանքով մեր ժողովրդի մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ ազգային նվագարանների որևէ  նվագախմբի գոյությունից ու նրանց ներկայացրած արվեստից:

Իմ կարծիքով՝ ազգային նվագարանների քարոզչությունը հեռուստաընկերություններով ռազմավարական նշանակություն ունի մեր նման փոքր ժողովուրդների և պետությունների համար:

Ուրախ եմ, որ 2012թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում  Հայաստանում և Սփյուռքում լայնորեն ներկայացվեցին հայկական ազգային նվագարաններն ու դրանք ներկայացնող անսամբլները:  Մեր նվագախումբը նույնպես հնարավորություն ունեցավ մասնակցելու փառատոնին: Այդ օրերին իսկապես ազգային երաժշտության զարթոնք էր, որին մասնակցում էին Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած երգչախմբերը ու երաժշտախմբերը:

Այո՛, մենք խնդիր ունենք առավելագույնս կառչած մնալու մեր ազգային ավանդույթներին ու մեր մեծերից ստացված ազգային ժառանգությանը,  փոխանցելու դրանք մեր հաջորդ սերունդներին:

Հուսանք, որ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները  տարեցտարի առավել գիտակից և անշահախնդիր կդառնան ազգային արժեքները ներկայացնելու հարցում:

Համոզված եմ, որ տևական և նվիրված աշխատանքը կտա իր ցանկալի արդյունքը, և մեր ազգային նվագարանները ներկայացնող անսամբլները մի գեղեցիկ օր իսկապես ճանաչված ու սիրելի կլինեն հասարակության լայն շերտերի համար:

Զրույցը վարեց Լիլիթ Դամիրյանը

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





На главную



Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

02:04 Ошибка еврейского народа или Как раввин оказался среди блокирующих Арцах азербайджанцев
01:47 Телевидение Израиля распространяет азербайджанскую пропаганду против Армении, Ирана и России
01:19 Старда Казино – лицензия и сертифицированные слоты
08:23 В Европе растет спрос на Эдуарда Сперцяна
08:09 Возможно, беспилотники, атаковавшие Иран, вылетели с территории Азербайджана
07:47 Формы для бетона и растворов, а также другое оборудование для проб и испытаний
01:28 Арцахский парадокс и феномен Варданяна
01:21 В Израиле радикалы напали на армян и армянский Патриархат Иерусалима
01:07 АРФ Дашнакцутюн: Пришло время остановить безумие Никола Пашиняна
22:26 Музыкальный вечер памяти легендарного Арно Бабаджаняна прошел в Краснодаре (видео)
00:02 Пашинян готов без колебаний торговать Арменией оптом и в розницу
23:50 Европа слепо идет к подписанию нового Мюнхенского соглашения с другим агрессором…
23:42 Алиев представил устами Никола их планы по части Арцаха
21:20 Пять самых больших грехов Никола Пашиняна: механика государственной измены
16:16 Армения: Как сменить власть и с чего начать?
16:02 Тегеран ждет реакции Еревана на свои предложения
15:46 Армения должна немедленно признать Республику Арцах
15:40 Никол Пашинян против армии, 28-го января, 21-го сентября, 9-го мая
12:24 День армии: о чем предупреждал спарапет
11:42 Вечер поэзии, посвященный Паруйру Севаку, прошел в Краснодаре
11:34 Гуманитарная акция «Друзья – Нагорному Карабаху»
20:59 Анализ влияния британского «турецкоподданного» Ричарда Мура на события в Закавказье