NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է լրագրող Խարշադար Ռեգեի հոդվածը, որը հրապարակվել է հնդկական «DNA»-ում:
Լավագույն եղանակն ուսումնասիրել այն վայրը, որի մասին քչերին է հայտնի առանց սպասելու այնպեղ մեկնելն է: Հայաստանն, անկասկած, այն վայրն է, որն ամեն շրջադարձի վրա զբոսաշրջիկներին պատմելու բան ունի: Հայաստանի Հանրապետությունը ծովի ելք չունեցող երկիր է, գտնվում է Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի խաչմերուկում: Արեւմուտքում սահմանակից է Թուրքիային, հյուսիսում՝ Վրաստանին, արեւելքում՝ Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին եւ ադրբեջանական ինքնավար մարզ Նախիջեւանին: Արագ արդիականացող երկիրը գրավիչ արկածների համար հիանալի վայր է:
Երեւանում «Արարատ» կոնյակի գործարանում պահում է խաղաղության տակառ: Յուրահատուկ կոնյակը, որը պահվում է այդ տակառում, կմատուցվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի շուրջ խաղաղ համաձայնության հասնեն: Հայաստանը հիանալի վայր է, քանի որ այստեղ զարմանիալիորեն միմյանց են ձուլվում շատ երեւույթներ: 1918 թ.-ից Երեւանը՝ շարունակաբար բնակեցվող հնագույն քաղաքներից մեկը, Հայաստանի մայրաքաղաքն է: Այստեղ է գտնվում Մատենադարանը, որը հանդիսանում է աշխարհում հնագույն ձեռագրերի ամենահին պահոցներից մեկը: Երեւանն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ոտքով էքսկուրսիա անցկացնել, որպեսզի հնարավոր լինի զգալ քաղաքի ոգին:
Երկու վանքերը, որոնք անհրաժեշտ է այցելել, Խոր Վիրապն ու Նորավանքն են: Խոր Վիրապում կալանավորել էին Սուրբ Գրիգոր Լուսավորչին 13 տարվա ընթացքում, որից հետո նա Հայաստանում քրիստոնեություն հաստատեց՝ դարձնելով այն առաջին քրիստոնյա պետություն: Տեղացիներն ասում են, որ եթե այնտեղ ցանկություն պահես, ապա այն կիրականանա:
Գեղարդավանքը մասամբ կտրված է հարեւան լեռից: Եթե ձեզ հաջողվի, դուք կլսեք եկեղեցական երգչախմբին, որը հնագույն շարականները քարաձավում է երգում: Բնանկարային արեւի հնագույն տաճար Գառնին յուրահատուկ վայր է, քանի որ Հայաստանում միակ հեթանոսական տաճարն է:
Հայաստանը հիանալի վայր է խորովածի սիրահարների համար: Լինա դա ձուկ, հավ թե գառ, հայերը սիրում են միս եւ մեծ սիրով են այն պատրաստում: Պանիրը, լոլիկ ու սմբուկը բուսակերության մաս են կազմում: Սիրած հացը լավաշն է, որը շատ նման է մեր ռումալի ռոտիին: Իսկ քաղցրի սիրահարները պետք է փախլավա փորձեն, քաղցր հյութով կամ մեղրով մանրացված ընկույզ խմորի շերտերի մեջ պատրաստված խմորեղեն է: