Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում անցկացվելու են Երևանի օրեր, հաղորդում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության կայքը։
«Մոսկվայում Երևանի օրերի» շրջանակում կկազմակերպվեն Մոսկվա–Երևան պատանեկան մարզական խաղեր, կբացվի «Հայկական մոտիվներ։ ցուցահանդես Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսը։ Միության տան սրահում տեղի կունենա գալա համերգ` ՀՀ վաստակավոր արտիստների մասնակցությամբ, կկազմակերպվեն բիզնես ֆորում և հայկական գինիների համտես-ցուցահանդես, ինչպես նաև Ն. Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարանում` գրադարանային նախագիծ։
Բացի այդ, «Մոդեռն» մոսկովյան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի «Ամեն ինչ վաճառքի» ներկայացման ցուցադրությունը։
Տվյալ նախագծի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը։
Միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև Երևանի և Մոսկվայի գործող իշխանությունների մարմինների միջև համագործակցության ծրագրի ստորագրում։
Նովոստի-Արմենիա