Հայաստանն ու Շվեյցարիան գիտության ու կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն:
Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ արտոնված նախագծի համաձայն կողմերը աջակցելու են գործընկեր-պետության ուսանողների ուսումնական գործընթացին եւ ապահովելու են այնպիսի պայմաններ, ինչպես սեփական երկրի ուսանողների համար:
Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն փորձի փոխանակման հարցում, այդ թվում՝ կրթության ոլորտում իրավական փաստաթղթերի շուրջ աշխատանքների: Կողմերը խթանելու են նաեւ գործընկեր-պետության լեզվի, պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը:
Բացի այդ, Հայաստանն ու Շվեյցարիան ջանքեր կգործադրեն՝ համագործակցելու կրթության ոլորտում միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am