Վաշինգթոնում ԱՄՆ-ի Դիմանկարների ազգային պատկերասրահում անցկացվում է հայկական ծագմամբ հայտնի կանադացի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդես, որը կշարունակվի մինչեւ 2014թ.-ի ապրիլի 27-ը: Այդ մասին գրում է «Washington City Paper»-ը:
Թերթի համաձայն՝ Յուսուֆ Քարշը (1908–2002) նշանավոր մասնագետ էր, սակայն երբեմն նրան համարում են չափից ավելի հարգալից հարուստ ու ազդեցիկ մարդկանց լուսանկարների հանդեպ, ով դրվագի դրամատիկ լուսավորության օգնությամբ չափազանցնում էր նրանց արժանիքները: Նոր ցուցահանդեսն ակնարկում է նրա աշխատանքների հենց այս գործոնը՝ գովելով «20-րդ դարի ամենաազդեցիկ տղամարդկանցից ու կանանցից շատերի նրա նշանավոր դիմանկարները»:
Իսկապես, գործարարների՝ Քարշի կողմից լուսանկարված դիմանկարները, որոնք ներկայացված են ցուցահանդեսում, թվում է, այնքան խորը չեն արտացոլում այն, ինչն իրականում ներկայացրել են բարգավաճող այդ անձինք: Սակայն ցուցահանդեսի մյուս աշխատանքները ցույց են տալիս ավելի իրականը՝ մասնավորապես արվեստն ու գրականությունը ներկայացնող կանանց ու տղամարդկանց պատկերները: Սակայն Քարշի լավագույն աշխատանքները հնարավոր չէ հասկանալ առանց կադրից դուրս ենթատեքստի, որը ներկայացնում է Դիմանկարների ազգային պատկերասրահը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am