Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 -2013 ուսումնական տարվա համար իրականացնում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու համար
1/ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,
2/ նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 9-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ,
3/հետբուհական ծրագրերով ուսանելու համար ` հուլիսի 9-ից մինչև նոյեմբրի 9-ը, իսկ հեռակա բաժիններում ուսանելու համար հուլիսի 9-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
բարձրագույն ուսումնական հաստատության կողմից .
օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
փոստով /այդ թվում `էլեկտրոնային փոստով /` նախարարության պաշտոնական հասցեով:
Դիմորդները ներկայացնում են`
1/ դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով
2/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի
3/ անձնագրի բոլոր էջերի պատճենները,
4/ ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ կամ մկրտության վկայական,
5/ միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության վկայականի պատճենը թվանշաններով հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ,
6/ բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության մասին, այն կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից
7/ 3x4 չափսի 4 լուսանկար,
8/ ինքնակենսագրություն
9/հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ հայցողների համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
http://www.edu.am/index.php?topMenu=7&menu1=-1&menu2=7&id=5428&lang=arm