Еркрамас

Четверг, 30 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայ Դատի հանձնախմբերը քննարկեցին իրականացվող աշխատանքները

02.04.2012   
  
просмотры: 2412


ՀՅԴ Հադ Դատի հանձնախմբերը, որ գործում են աշխարհի տարբեր երկրներում՝ ավելի քան 6 տասնամյակ, զբաղվում են Հայոց ցեղասպանության ընդունման ու դրա հետ կապված աշխատանքներով, Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդիրներով, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության հարցերով, ինչպես նաեւ նպաստում են տարբեր երկրների եւ Հայասատնի միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Այս գրասենյակներից առաջինը հիմնադրվել է Վաշինգտոնում՝ 1984 թվականին: ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն այս պահին աշխատանքներ է իրականացնում մի քանի ուղղություններով. քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքի վերադարձման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւեր, որոնք ամերիկացի օրենսդիրների քննարկման են ենթակա, ֆինանսական հատկացումներ՝ Ջավախքին ու Լեռնային Ղարաբաղին՝ ամերիկյան կառավարության արտերկրյա հատկացումներից:

Այս համատեքստում, վերջերս Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Բրեդ Շերմանն կոչ էր արել մեծացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 2013 թվականի բյուջեով Վրաստանին տրվելիք օգնությունից Ջավախքին հատկացվող մասնաբաժինը: Այս ուղղությամբ USAID-ի հետ երկխոսությունն ընթացքի մեջ է:

"Բացի այն, որ աշխատում ենք մեծացնել Ղարաբաղին եւ Ջավախքին տրամադրվող ֆինանսական օգնությունը, նաեւ փորձում ենք նպաստել Հայաստանի եւ ամերիկյան կառավարության միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը: Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ ենք հանդիպումներ անցկացնում՝ այս ծրագրերի իրանականցման նպատակով",- ասաց ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատնի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը։

Բրյուսելում բոլորովին վերջերս բացված Հայ դատի գրասենյակի ուշադրության կենտրոնում են ջավախահայության խնդիրները։ Գրասենյակի հետ համագործակցությամբ էլ վերջերս կայացավ Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի այցը Բրյուսել, որի ընթացքում վերջինը ԵՄ պատգամավորներին էր ներկայացրել ջավախահայության խնդիրներն ու դրանց լուծման առաջարկներ:

"Եվրոպացիներն առաջին անգամ մոտիկից ծանոթացան ջավախահայության խնդիրներին: Թե՛ պատգամավորները, թե՛ խորհրդի անդամներն ասացին, որ այսուհետ հստակ ծրագրեր, օրինակներ տրվեն, որպեսզի ԵՄ-ն կարողանա իր ազդեցությունը գործադրել Վրաստանի իշխանությունների վրա",- ասաց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի փոխատենապետ Գասպար Կարապետյանը։

"Որպես սկսված աշխատանքի շարունակություն, առաջիկայում Վրաստանում ԵՄ գրասենյակի հետ ենք հանդիպելու, որպեսզի բարձրացվեն նույն խնդիրները",- նշեց Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախաշեմին առաջատար երկու թեկնածուների հետ աշխատանքներ է իրականացնում Ֆրանսիյաի Հայ Դատի հանձնախումբը: Հայկական մի շարք կազմակերպություններ, այդ թվում եւ Հայ Դատի հանձնախումբը, սատարում են "Սոցիալիստական կուսակցության" թեկնածու Ֆրանսուա Հոլանդին, ով Հայոց ցեղասպոնության հերքումը քրեականացնող օրինագծի պաշտպանն է: Այս թեմայով բանաձեւ ընդունել խոստացել էր նաեւ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին:

"Մենք նրան հանդիպեցինք, խոստացավ, որ նախագահ ընտրվելու դեպքում նոր օրենքի նախագիծը կընդունվի: Վստահ չենք, որ խոստումը կկատարի, տեսել ենք` ինչ է եղել այս վերջին 5 տարիներին: Բայց վատ չեն հարաբերությունները",- ասաց ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Մուրդ Փափազյանը։

Ռուսաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո հանդիպումներ են անցկացվել ռուսաստանյան իշխանությունների հետ, որպեսզի Հայաստանի պաշտոնական դիվանագիտությանը զուգահեռ՝ նոր խորհրդարանի եւ վարչակազմի հետ քննարկվեն նոր ծրագրեր:

"Մասնավորապես, Ռուսաստանի տարածաշրջանների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ենք աշխատում: Նախաձեռնել ենք մահմեդական բնակչությամբ տարածաշրջանների հետ Հայասատնի կապերի զարգացում, օրինակ, Բաշկիրիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն առաջիկայում կայցելի Հայաստան",- ասաց Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատաստանատու Յուրա Նավոյանը։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն այս պահին աշխատում է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու ուղղությամբ: Հարավային Ամերիկայի Հայ Դատնի հանձնախմբի ջանքերով էր, որ երկու տարի առաջ Երեւանում հիմնվեց Արգենտիանյի դեսպանատուն: Նոր ծրագրեր կան Ուրուգվայում: Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

"Ուրուգվայի Կոնգրեսը բյուջեով առանձին գումար է տրամադրել, որ այս տարի կառուցվի Հայոց ցեղասպանության թանգարան",- տեղեկացրեց Հարավային Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Պաբլո Կենդիկյանը:

Լիբանանի հանձնախումբն այսպահին հետեւում է Միջին Արեւելքում Թուրքիայի վարած տնտեսական, քաղաքական գործունեությանն ու դրա ազդեցությանը:

Մարտի 30-ից ապրիլի 1-ը Երեւանում անցկացված ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը քննարկեց գրասենյակների աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Այս խորհրդաժողովը 4-րդն էր, առաջին անգամ նման հանդիպում անցկացվել էր 2003 թվականին:

http://www.yerkirmedia.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

20:02 Иск против Азербайджана подан в Рабочую группу ООН по произвольным задержаниям
18:51 Арестованный в Армении легендарный разведчик Кандаз объявил голодовку
18:42 Рубена Варданяна перевели в тюремный комплекс "Умбаки"
17:37 "Джермук" как политический сигнал: чем обернется для Армении игра на два фронта
17:10 Пашинян одержим желанием оставить след в истории армянского народа
16:55 Техника Apple, Dyson, Sony и игровые приставки в Краснодаре: как покупать выгоднее в 2026 году
16:47 Борьба против Арарата как государственная политика или Что скрывается за "биометрическими стандартами"
15:36 Перед каждой встречей с армянской стороной, Анкара что-то получает
15:05 Саммит ожиданий или саммит иллюзий?
14:56 Летящая ложь и ковыляющая правда
14:47 Подвергнутые истязаниям
14:40 Арам Габрелянов: Визит Мустафаева связан с переселением в Армению азербайджанцев
14:31 Как выбрать смеситель для кухни: 10 критериев, которые влияют на удобство
14:25 Как оценить качество набора гаечных ключей перед покупкой
13:53 Ликвидность на вторичном рынке: стоит ли покупать подержанный Haval
04:48 Арам Хачатрян: Когда говорим о Геноциде армян, не забываем и про геноцид русских в Османской империи
04:32 Снос церквей и бездействие Еревана: цена "мира" по рецепту Пашиняна
04:08 "Прекрасный командир" за решёткой: Давид Тоноян правящую партию не поддерживает
03:39 Ереванский гамбит Пашиняна: Евросаммит и тень Зеленского как последний козырь
03:03 Электоральный цугцванг Пашиняна: Репрессии, атака на Церковь и "подарки" из Баку
23:48 Дональд Трамп вновь на стороне отрицания Геноцида армян Турцией
19:13 Армения отказывается от национального, а в Израиле развивают сионизм