Արեւմտյան Հայաստանի Հայերի չորրորդ ազգային Վեհաժողովը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 25-ից 27-ը Փարիզում:
Ազգային Վեհաժողովն իր աշխատանքի ընթացքում կանգ առավ մի քանի կարեւորագույն հարցերի վրա, որոնցից են ՝
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի նախագիծը, որը ներկայացրեց Հրաչ Փիլիպոսյանը, Ազգային Վեհաժողովն ընդունեց Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի նախագիծը որպես նախնական աշխատանքային փաստաթուղթ:
Ինքնապաշտպանության խնդիրների հետ կապված ելույթ ունեցավ Վանո Դադոյանը, նա մասնավորապես կանգ առավ ինքնապաշտպանության համապարփակ խնդիրներին, որոնք բխում են անհատի ներքին բարոյական կեցվածքից:
Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռի խնդրո պարզաբանմամբ ելույթ ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը, որը մասնավորապես նշեց, որ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը 1920 թվականի նոյեմբերի 22-ին պարտադրում էր կողմերին ճանաչելու Հայոց Պետության սահմանները: Այն պետության, որը դե ֆակտո եւ դե յուրե ճանաչվել էր միջազգային հանրության եւ Թուրքիայի կողմից՝ 1920 թվականի հունվարի 19-ից մինչեւ 1920 դեկտեմբերի 2-ը,այդ ժամանակից ի վեր Արեւմտյան Հայաստանը օկուպացվել է:
Ազգային Վեհաժողովը կոչով դիմեց մտավորականությանը, կուսակցություններին, գործարարներին,հոգեւորականներին ,հայրենակցական միություններին եւ բոլոր նրանց ում համար թանկ է Արեւմտյան Հայաստանը եւ Հայոց Աշխարհը:
Կրճատ ներկայացնում ենք կոչը՝
Հարգելի հայրենակիցներ, հայոց ամբողջական հիմնախնդիրը, որը ուղղակիորեն կապված է Խորհրդարանի ստեղծման հետ, առանց ձեր աջակցության եւ մասնակցության հնարավոր չէ կյանքի կոչելու ……
Դիմում ենք այսօրվա մեր Կոմիտասներին, Մանթաշովներին, Խրիմյան Հայրիկներին կորսված հայրենիքի պատկերը իրենց հիշողության մեջ վառ պահող հայրենակցական միություններին: Մեր միասնական հայրենիքը կարիք ունի Ձեր աջակցությանը, «բարձրացրու, որ բարձրանաս», սա է միակ ճիշտ ճանապարհը:
Միացե՛ք մեզ եւ մենք հետ կբերենք մեր հայրենիքը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Լրատվական ծառայություն