Ստամբուլի հայաբնակ Բաքըրքյոյի շրջանում ապրող հայերի քվեները առաջիկա ՏԻՄ ընտրություններում ստանալու համար բոլոր կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մոտ 20 հազար հայ ընտրող ունեցող Բաքըքյոյի շրջանում մարտի 30-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից առաջ թե իշխող «Արդարություն եւ զարգացում» թե ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Ազգայնական շարժում» եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։
Շատ լեզուներ իմանալը մեծ հարստություն է, բայց մայր լեզուն կորցնելը «ես»-ի կորուստ է: Այս մասին Մայրենի լեզվի որվա առթիվ իր շոնրհավորանքում նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակովյանը:
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Ներառական ժամանակակից պարային խումբ է ստեղծվում Հայաստանում` Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին առընթեր` Candoco ժամանակակից պարերի բրիտանական թատրոնի նմանությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Երևանում «Մոսկվայի տուն» մշակութա–գործարար կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի օժանդակությամբ փետրվարի 23–ին Գյումրիում կանցկացնի ռազմահայրենասիրական երգի մեծ համերգ` Հայրենիքի օրվա պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանում փետրվարի 22–ից մարտի 16–ն անցկացվող բրիտանական ֆիլմերի 12–րդ փառատոնը նվիրված կլինի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց ակտուալ ներառական և հաղորդակցության խնդիրներին, տեղեկացրեց Հայաստանի Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Պալոնեն եւ Դեյվիդ Սիսիլինը միացել են համայն հայությանը՝ դատապարտելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելը, հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:
Թուրքիայում նախարարների խորհուրդը ներկայացրել է Թուրքիա մուտք գործելու համար սահմանին վիզա ստանալու ենթակա 89 երկրների ցանկը, որոնց մեջ է նաեւ Հայաստանը։
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։
Կոնգրեսական Ադամ Շիֆը՝ «Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության եւ արդարության ակտ» բանաձեւի համահեղինակը, մարտի 3-ին Կոպիտոլիումի բլրին միջոցառում կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում ԱՄՆ-ի օգնությանը, հայտնում է Asbarez-ը:
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Հայաստանում փետրվարի 22–ից մինչև մարտի 16–ը կանցկացվի բրիտանական ֆիլմերի 12–րդ ամենամյա փառատոնը, հաղորդվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի Facebook-ի պաշտոնական էջում։