Երևանում «Մոսկվայի տուն» մշակութա–գործարար կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի օժանդակությամբ փետրվարի 23–ին Գյումրիում կանցկացնի ռազմահայրենասիրական երգի մեծ համերգ` Հայրենիքի օրվա պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։
«Համերգին, որը կկայանա Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ներկա կլինեն այդ քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրու Կարմիր դրոշի սահմանային ջոկատի անձնակազմը, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և տեղի բնակիչները»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Մոսկվայի Տուն» ՄՄԳԿ PR-ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը։
Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը հրավիրված է Գյումրիում Ռուսաստանի գերագույն հյուպատոս Եվգենի Կոնիշևը։
«Այսպիսի համերգները, որոնք կազմակերպում է Մոսկվայի տունը Գյումրիի ռուս զինծառայողների, ինչպես նաև ՀՄՊ–ի վետերանների համար, ավանդական են դարձել Հայրենիքի պաշտպանի օրը։ Համերգի ժամանակ կհնչեն հայրենասիրական երգեր, պատերազմի տարիների երգեր և հեղինակային երգեր հայտնի հայ երգիչների և երաժիշտների կատարմամբ»,– ասաց Ղազարյանը։
ar.newsarmenia.ru