Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու համար

26.11.2025   
  
просмотры: 1646


Անցած շաբաթ հանդիպեցի մտահոգիչ ութ էջանոց մի փաստաթղթի, որը ներկայացվում էր որպես «Սպիտակ փաստաթուղթ» (White Paper) և վերնագրված էր՝ «Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների հստակեցում. հերքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական հալածանքների մասին պատմվածքին»։ Այն թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։

Սա Փաշինյանի վարչակազմի կողմից բացահայտ փորձ է արդարացնելու իր ամոթալի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով եկեղեցական առաջնորդների և քաղաքական ընդդիմության հասցեին։

Տարօրինակ է, որ վարչապետի պատվերով պատրաստված այս փաստաթուղթը տեղադրված է միայն Վաշինգտոնում գործող «Փրկեք հալածվող քրիստոնյաներին» կազմակերպության կայքում: Նույնիսկ վարչապետի կայքում այն բացակայում է: Ամենայն հավանականությամբ, «Սպիտակ փաստաթուղթը» պատրաստել է Mercury հանրային կապերի ընկերությունը, որը Հայաստանի կառավարությունը վարձել էր ապրիլին։

Այս քարոզչական փաստաթուղթը պարունակում է մի շարք անհիմն հայտարարություններ Հայ Առաքելական Եկեղեցու և քաղաքական ընդդիմության դեմ: Օրինակ՝ այն պնդում է, թե Փաշինյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են իբր «Հայաստանը «իսլամացնելու» նպատակով 300 հազար մահմեդական ադրբեջանցիներ բերելու միտումնավոր ջանքեր գործադրելու մեջ: Այս պնդումը որևէ աղբյուրով չի հաստատվում: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նման մեղադրանք է հնչեցրել, «Սպիտակ փաստաթուղթը» այն վերագրում է ամբողջ ընդդիմությանը: Միևնույն ժամանակ, փաստ է, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է արել Ալիևին՝ ներառյալ Արցախի հանձնումը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների զիջումը, Սահմանադրության փոփոխումը, Մինսկի միջնորդական խմբի լուծարման համաձայնությունը և պաշտպանության բյուջեի կրճատումը:

«Սպիտակ փաստաթուղթը» նաև պնդում է, թե «սադրիչ լեզվի և ապատեղեկատվության կիրառումը խաթարում է ժողովրդավարական քննարկումները և շեղում ուշադրությունը Հայաստանի անվտանգության և կառավարման հրատապ խնդիրներից»։ Սակայն Փաշինյանն ու նրա զուգընկերուհի Աննա Հակոբյանը հենց այս գործելակերպով են ամիսներ շարունակ զբաղվել՝ իրենց ֆեյսբուքյան էջերում ամոթալի գրառումներ կատարելով։ Բացի այդ, «Սպիտակ փաստաթուղթը» մեղադրում է գործարար Սամվել Կարապետյանին «Կրեմլի հետ անմիջական կապեր ունենալու» մեջ, այդ կերպ արդարացնելով նրա ձերբակալությունը և հիմնավորելով Հայաստանում նրա բազմամիլիոն դոլարանոց բիզնեսների բռնագրավումը։ Իրականում Կարապետյանը պարզապես իր աջակցությունն էր հայտնել Կաթողիկոսին։ Հայաստանի վարչապետը չի հարգում խոսքի ազատությունը, որը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյունն է։

«Սպիտակ փաստաթուղթը» մեկ այլ առարկելի հայտարարությամբ քննադատում է Կաթողիկոսին՝ Փաշինյանի հրաժարականը հրապարակայնորեն պահանջելու համար՝ հավելելով. «Սակայն, այդ հայտարարությունների համար իրավապահ մարմինների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել»։ Իսկ արդյոք սեփական կարծիք հայտնելը կարո՞ղ է համարվել հանցագործություն։

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, թե «Փաշինյանի կառավարությունը խթանել է քաղաքական օրակարգ, որը շեշտադրում է քաղաքացիական գերակայությունը եկեղեցական հաստատությունների նկատմամբ՝ համաձայն սահմանադրական աշխարհիկ կառավարման սկզբունքների»։ Իրականում, Սահմանադրությունը նախատեսում է Եկեղեցու և պետության տարանջատում, ինչն արգելում է կառավարությանը միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Նրանք, ովքեր պնդում են, թե Եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, սխալվում են։ Հոգևորականներն ունեն նույն իրավունքները, ինչ յուրաքանչյուր քաղաքացի՝ քվեարկել և առաջադրվել պաշտոնի համար։ Ավելին, յուրաքանչյուր հայ, ներառյալ հոգևորականները, եթե տեսնում է, որ քաղաքական ղեկավարները երկիրը տանում են կործանման, հայրենասիրական պարտականություն ունի բարձրաձայնելու՝ հանուն երկրի փրկության։

Փաշինյանը հրամայել է ձերբակալել երեք բարձրաստիճան հոգևորականների՝ իբր անօրինական գործողությունների համար։ Նա ոստիկանություն է ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր սեռական օրգանի վերաբերյալ պոռնոգրաֆիկ բնույթի արտահայտություններ, խոստովանել, որ ամուսնացած չէ ո՛չ եկեղեցական, ո՛չ քաղաքացիական կարգով, կոչ արել իր կողմնակիցներին «հավաքվել» Էջմիածնում և «ազատագրել» Կաթողիկոսարանը, ինչպես նաև մասնակցել է կարգալույծ «քահանաների» մատուցած պատարագին, որոնք պղծում են Եկեղեցին։ Այս ամենն արդեն բավարար հիմք է Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցուց հեռացնելու համար։

Միաժամանակ, Փաշինյանի զուգընկերուհին՝ Աննա Հակոբյանը, իր Ֆեյսբուքյան էջում բարձրագույն հայ հոգևորականներին բնորոշել է որպես «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «սև սքեմ հագնող մոլագար այլասերվածներ»։ Սա բացարձակապես անպատշաճ ձև է հոգևորականներին դիմելու համար՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու նման պնդումների համար։ Նրան զրպարտության համար դատի կտային նրան, եթե Հայաստանի դատավորները չգտնվեին Փաշինյանի վերահսկողության ներքո։

«Սպիտակ փաստաթուղթը» հուսահատորեն փորձում է ներկայացնել, որ Փաշինյանը հակադրվում է Կաթողիկոսին, բայց ոչ Հայոց Եկեղեցուն՝ նշելով, որ հասարակության վստահությունը Եկեղեցու նկատմամբ «բարձր է՝ շուրջ 60%, մինչդեռ վստահությունը նրա բարձրագույն առաջնորդության նկատմամբ կտրուկ նվազում է»։ Թեև 60% ցուցանիշը մոտավորապես համապատասխանում է իրականությանը, սակայն «Սպիտակ փաստաթուղթը» որևէ ապացույց չի ներկայացնում, որ Եկեղեցու առաջնորդության նկատմամբ հանրային վստահությունը ցածր է։ «Սպիտակ փաստաթուղթը» չի նշում նաև, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 2018 թվականին իշխանության գալուց 82%-ից այժմ հասնելով 10%-ից մի քիչ ավելին

«Սպիտակ փաստաթղթի» ամենաանհանգստացնող կողմն այն է, որ այն, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է Վաշինգտոնում գործող Mercury հանրային կապերի ընկերության կողմից։ Փաշինյանի կառավարությունն այդ ընկերությունը վարձել է տարեկան 600 հազար դոլարով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում և վարչակազմում Հայաստանի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձված լոբբիստական ու հանրային կապերի կազմակերպություններին հակազդելու նպատակով: Ես ենթադրում եմ, որ Mercury-ն ներգրավված է այս գործում, քանի որ ստորագրված պայմանագրում նշվում է, որ այն վարձվել է՝ «հաճախորդին [Հայաստանի Հանրապետություն] ռազմավարական հաղորդակցությունների և լրատվամիջոցների ծառայություններ տրամադրելու համար»:

Սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու կամ Վաշինգտոնում Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն, Փաշինյանը նախընտրել է հանրային կապերի ընկերության թանկարժեք ծառայությունները օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդության վրա հարձակվելու համար։

Հարութ Սասունյան, www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Никол Пашинян, Католикос Всех Армян Гарегин Второй, Арут Сасунян, Рузанна Авагян, Армянская Апостольская Церковь, Mercury Public Affairs, Эчмиадзин, Новости, новости Армении, Политика, Правительство, Религия, Общество, yandex

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)


По этим темам читайте также
Лаврентий Амшенци: Каждый спасается как может
Д. Арутюнян: Рост цен серьезно отразился на деятельности правительства Армении
Патриарх Кирилл: Боевики ИГ уничтожают христиан в Ираке, Сирии и демонизируют ислам в глазах мировой общественности

На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

14:03 По инициативе Пашиняна азербайджанские спецназовцы “мирно” разместятся в Армении
14:00 Их время не вечно
13:55 Что еще они потеряют?
12:34 Почему алюминиевые входные двери становятся трендом современного строительства
12:31 Безопасный дом без сюрпризов: всё о замере радиации в помещении
10:02 Пашинян выполняет указание Алиева о "демилитаризации" Армении.
08:10 Геополитика вкуснее хлеба: как армян готовят к "свободе" от экономики
08:04 Армянская молодежь Москвы почтила память воинов, павших за свободу Арцаха
23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его