Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
Իրան
Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը: Հավանաբար քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը:
Մոսկվայի «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» մենագրության շնորհանդեսը:
Իրանում այսօր ահաբեկչական երկու գործողություն է տեղի ունեցել: Զինված 4 անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում, մահապարտներից մեկը գործ է դրել իրեն ամրակցված պայթուցիկը: Գրեթե միաժամանակ մի քանի զինված անձինք կրակ են բացել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում: Իրավապահ մարմինները ոչնչացրել են ահաբեկիչներին, սակայն հարձակումների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել` 35-ից ավելի մարդ: Իրանի անվտանգության ծառայության մարմինները հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ գործողությունների ...
Լավաշն իրանցիների և հայերի ընդհանուր մշակութային ժառանգությունն է, ասել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության փորձագետ Յադոլու Պարմունը, ում խոսքերը մեջբերում է «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությունը։
Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում  կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցեցին Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիսությանը հրավիրված էին նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում ...
Դեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի  ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:
Նոյեմբերի 28-ին Թեհրանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:
Նոյեմբերի 21-ին Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին` ի մի էին եկել` նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում գումարւած Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը իր վերջին նիստում, գումարւած 2013 թւականի նոյեմբերի 8-ին, ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կոչին, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ բանաձեւը, որով հաստատւում է դարերից ի վեր իսլամ-քրիստոնեայ եւ այլ կրօնների հետեւողների համակեցութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը, եւ ապա կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերջ տալու Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ դրւած ...
Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Թեհրանի «Հայ Ակումբի» սրահում Թեհրանի «Հայ դատի» գրասենյակի նախաձեռնությամբ պարսիկ մտավորականների՝ հրատարակիչների, վերլուծաբանների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, մեջլիսի պարսիկ և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ դասախոսություն: Միջոցառման գլխավոր հրավիրյալը և բանախոսը ԻԻՀ մեջլիսի փոխխոսնակ Հոջջաթ օլ-էսլամ Աբութորաբի Ֆարդն էր, որի ելույթը ուշագրավ էր իր ուրույն շեշտադր ...
Իրանի խորհրդարանի փոխխօսնակ Աբութորաբիի կողմից գործընկերների, պետական պաշտօնատարների, քաղաքական ու մտաւորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի բարձրաձայնումը բնութագրելի է որպէս աննախընթաց.-
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: