Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի գեղատեսիլ ափամերձ այգում` տարիներ առաջ տեղադրված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը մարմնավորող Խաչքարի մոտ, 98-ամյա տարելիցի առիթով տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին ներկա էին բարձրաստիճան պետական-քաղաքական գործիչներ, Հոգևոր Հայրեր, դիվանագիտական կորպուսի, Միջազգային կազմակերպությունների, Սլովակիայի հայկական համայնքի ներկայացուցիչ ...