Ֆրանսիայի Վալանս քաղաքում հայկական Սուրբ Սահակ եկեղեցում, մարտի 2-ին, հոգեհանգստյան կարգ կկատարվի՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie»-ն, միջոցառումը կազմակերպում են 7 ասոցիացիաներ՝ «Արմենիա» մշակութային ասոցիացիան, Դրոմ եւ Արդեշ դեպարտամենտների ֆրանսահայ վետերանների կազմակերպությունը, Վալանսում ֆրանսահայերի մշակութային միության ժաժանմունքը, «Հիշողություն եւ ապագա» համույթը, Ուրֆայի հայրենակցական միությունը, Ուրֆայի կանանց կազմակերպությունն ու «Շերամ» ասոցիացիան:
Հոգեհանգստյան կարգից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ կդնեն Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հիշատակին: