Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու չգրված օրենքներ կան։ Այդ թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։
Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Ստամբուլահայ Սարգիս Ադամի հրապարակումը Թուրքիայում մեծ հետք թողած հայերի մասին։
Հակոբ Վարդովյան Կամ Գյուլլու Հակոբ (1840-1891): 1860-ականներին ստեղծել է օսմանյան թատրոնը, երկար տարիներ ղեկավարել այն եւ զբաղվել թուրքական թատրոնի համար կադրեր պատրաստելով։
Տիգրան Չուխաջյան (1837-1898)։ Կոմպոզիտոր, դիրիժոր, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր, Օսմանյան օպերայի հիմնադիր։
Հակոբ Մարթայան (1895-1979)։ Թուրքերեն այբուբենի ստեղծող։ Թուրքական լեզվաբանական ընկերության առաջին քարտուղար եւ գլխավոր մասնագետ։ Թուրքերենի զարգացման համար 1934-ին Աթաթուրքի կողմից արժանացել է «Դիլաչար» պատվանունին եւ առավել հայտնի է Հակոբ Դիլաչար անունով։
Պերճ Թուրքեր Քերեսթեջյան (1870-1949)։ Թուրքերեն առաջին ստուգաբանական բառարանի հեղինակ, լեզվաբան Պետրոս Քերեսթեջյանի որդին է Պերճ Թուրքեր Քերեսթեջյանը։ Եղել է Օսմանյան բանկի կառավարիչ, ինչպես նաեւ ղեկավարել է Կարմիր մահիկը։ Կանխել է անգլիացիների կողմից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձը, որի համար Աթաթուրքը նրան տվել է «Թուրքեր» պատվանունը։ 1935-ից 1943 թվականները 3 անգամ ընտրվել է պատգամավոր։
Էդգար Մանաս (1875-1964): Հայտնի կոմպոզիտոր, Թուրքիայի ազգային հիմնի երաժշտության գործիքավորող։
Հակոբ Չերչյան։ Գեղագիր (Կալիգրաֆ)։ Երկար տարիներ գեղագրության դասեր է տվել Ռոբեր քոլեջում։ Հանդիսանում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության հեղինակը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am