Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց չէ, այլ՝ քաղաքակրթական, բարոյական: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ օրինագծի հետ:
Մերաբյանի խոսքով՝ Թուրքիայի հանդեպ չկա համընդհանուր-եվրոպական դիրքորոշում եւ ամեն եվրոպական երկրի արտաքին-քաղաքական գերատեսչությունը իր քաղաքականությունն է վարում: Նա ընդգծել է, որ Եվրոպայի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի առկայությունը չի բխում ոչ Ֆրանսիայի, ոչ Թուրքիայի շահերից, եւ Օլանդի ու Գյուլի հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք հանգեցրել են Թուրքիայի ու Եվրոպայի հարաբերությունների սառելուն, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ըստ փորձագետի՝ մի կողմից Օլանդը լիովին դիվանագիտորեն ընդգծել է պատմության ուսումնասիրման աշխատանքների անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ Գյուլը պատասխանել է, որ Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները: «Սակայն ցեղասպանության հարցը արխիվների ուսումնասիրման հարց չէ: Դա անհերքելի փաստ է»,-հավելել է Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ վերաբերում է հայերի շահերին, բխում է Հայաստանի պետական շահերից: Մասնավերապես, միջազգային հարաբերությունների շահերից է բխում Հայաստանի տնտեսության զարգացման համար նոր ուղիների որոնումը, բոլոր երկրների հետ հարաբերությունների բարելավումը, որպեսզի թշնամի պետությունները բարեկամներ դառնան. «Եվրոպայի ու Թուրքիայի մերձաեցումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ այդ կերպ Թուրքիան ավելի քաղաքակիրթ կդառնա»:
Մեհրաբյանը կարծիք է հայտնել, որ Օլանդն իր հայտարարությամբ փորձում է բացատրել Թուրքիային, որ Ֆրանսիայի ներքին գործերը վերաբերում են միայն Ֆրանսիային, քանի ու Թուրքիան վերջերս ակտիվ կերպով պայքարում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հնարավոր ընդունման դեմ: