Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ռուսաստանում հայ ''խոպանչիներին'' նոր փորձություններ են սպասվում

27.01.2014   
  
просмотры: 2743


Օտարերկրյա, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, կարող են 180 օրվա` 6 ամսվա ընթացքում ՌԴ տարածքում գտնվել առավելագույնը 3 ամիս` 90 օր: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը. լրագրողներին այսօր ներկայացրեց իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը:

Սա պայմանավորված է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով: Ըստ այդմ`  Ռուսաստան ոչ վիզային ռեժիմով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացիները, 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 90 օր` 3 ամիս:

Այս պայմանը, սակայն, ունի բացառություններ: Ըստ առաջին բացառության` այդ պայմանը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, քանի որ նրանք կարող են 90 օրից ավելի ժամկետով գտնվել Ռուսաստանի տարածքում այն դեպքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր եւ այդ պայմանագրով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում  կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում: «Ընդ որում` դա տարածվում է ոչ միայն այդ մասնագետների վրա, այլեւ նրանց ընտանիքների անդամների»,- տեղեկացրեց իրավաբանը:

Նա պարզաբանեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են համարվում հիմնականում գիտամանկավարժական, գիտահետազոտական գործունեություն իրականացնող անձինք, ընդհանրացված ասած` գիտնականները, ովքեր մեկնում են ՌԴ համապատասխան աշխատանքներ կատարելու, եւ նրանց աշխատավարձը կազմում է նվազագույնը 1 միլիոն ՌԴ ռուբլի` ամսական, որը հստակ սահմանվում է օրենքով:

Երկրորդ կատեգորիայի մեջ են մտնում արտադրական ոլորտում նվազագույնը 700 հազար ռուբլի` ամսական, աշխատավարձ ստացող անձինք:

Եվ երրորդ կատեգորիան այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, ովքեր ստանում են 2 եւ ավելի միլիոն ռուբլի աշխատավարձ: Թե դա ո՞ր ոլորտներին է վերաբերում, ըստ Լիլիթ Ներսեսյանի, արդեն կարգավորվում է ենթաօրենսդրական ակտերով:

Հաջորդ բացառությամբ` 90-օրյա ժամկետից ավելի  Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել օտարերկրյա այն քաղաքացիները, այդ թվում` ՀՀ-ից, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի եւ իրենց գործատուների հետ կնքում են աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բայց այս դեպքում նրանք Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 1 տարի` սկսած այն օրվանից, երբ մուտք են գործել ՌԴ տարածք:

Լիլիթ Ներսեսյանը մանրամասնեց, որ, սակայն, եթե անգամ արտագնա աշխատանքի մեկնածը կնքել է, օրինակ, 2 տարվա աշխատանքային պայմանագիր, միեւնույն է, նա 1 տարին լրանալուց հետո պետք է լքի ՌԴ սահմանը եւ հետ վերադառնա միայն 3 ամիս անց: Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողի հետ Ռուսաստանում նրա գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի, ապա նա ստիպված պետք է լքի ՌԴ սահմանները` 90-օրյա ժամկետը լրանալուն պես:

Երրորդ բացառությունն էլ տարածվում այն օտարերկրա քաղաքացիների վրա, ովքեր ՌԴ են մեկնել` կրթություն ստանալու: «Այս դեպքում ՌԴ-ում նրանց` 90 օրից ավելի գտնվելու ժամկետը սահմանվում է նրանց` կրթական հաստատությունում կրթություն ստանալու ժամկետով»,- նշեց Լիլիթ Ներսեսյանը:

Ընդհանրացնելով`180-օրյա ժամկետում 90 օր Ռուսաստանում կարող են գտնվել այն մարդիկ, ովքեր ՌԴ են մեկնել որպես զբոսաշրջիկ կամ` բարեկամներին, հարազատներին այցելելու:

Yerkir.am

Теги: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026