Еркрамас

Понедельник, 16 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ականատես հեղինակը հավաքագրել է Հալեպում հայկական եկեղեցիների եւ տապանաքարերի շուրջ 2500 արձանագրություն

20.01.2014   
  
просмотры: 3283


Հալեպում գտնվող հայկական եկեղեցիների և գերեզմանատների շուրջ 2500 հայկական արձանագրությունների մասին տեղեկատվությունն ու լուսանկարներն ամփոփվել են  Րաֆֆի Քորթոշյանի «Հալեպի արձանագրությունները» բացառիկ գրքում: Հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում Քորթոշյանը պատմեց, որ գիրքը գրելու գաղափար ունեցել է դեռ 2004 թ-ին, երբ դեռ Հալեպում էր:

«Գերեզմանոց այցելելիս ինձ հետաքրքրում էին տապանագրերի վրա գրված ազգանունները, նշված ծննդավայրերը, որոնք հիմնականում ներկայացնում են Արևմտյան Հայաստանի բնակավայրերն էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց հեղինակը:

Գրքում զետեղվել են Արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններից` Խարբերդից, Վանից, Էրզրումից, Կիլիկիայից Հալեպ գաղթած հայ քաղաքացիների մասին արձանագրությունները, որոնք հեղինակը լուսանկարել, արխիվացրել և պահպանել է:

2006 թ-ին Քորթոշյանը տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, այժմ անդամակցում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» կազմակերպությանը, որի ղեկավար Սամվել Կարապետյանի օգնությամբ էլ սկսել է գրքի նյութի հավաքագրման աշխատանքները: Առաջին ճամփորդությունն իրականացրել է 2007 թ-ին, այնուհետև` 2008-ին` ամեն տարի Հալեպում մնալով մեկ ամիս:

Հեղինակի խոսքով` Հալեպի գերեզմանոցների արձանագրությունները պատկանում են հայկական տարբեր համայնքներին: «Մեծ էր նաև Շահան եպիսկոպոս Սարգսյանի աջակցությունը, ով հակառակ դժվարություններին` այնպես արեց, որ ոչ մի արձանագրության հետ կապված ուսումնասիրությունը թերի չմնա»,- շեշտեց Քորթոշյանը: Սիրիայում 2011-ից սկսած պատերազմի պատճառով իր աշխատանքը իրականացնել այլևս հնարավոր չէ:

Անդրադառնալով այն հարցին, թե այդ հուշարձանները պատերազմի պատճառով, հնարավոր է, ոչնչանան, հեղինակն ասաց, որ բացառված չէ, որ դրանց մի մասը պատերազմական գործողություններից հետո կարող է պահպանված լինեն, սակայն այժմ այժմ բախումները թուլ չեն տալիս ուսումնասիրման կամ նկարահանման աշխատանքներ կատարել:

Գրքի նյութերի հավաքագրման աշխատանքներից հետո 2008 թ-ը եղել է գրասենյակային աշխատանքի` գրքի հավաքման ու կազմման շրջափուլը, որտեղ իր աջակցությունն է ունեցել նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը և «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամը:

Հեղինակը ուշադրություն հրավիրեց նաև այն կարևոր փաստի վրա, որ գրքում ներկայացված են ոչ միայն արձանագրություններ, այլև համառոտ պատմություն, չափագրություններ Արևմտյան Հայաստանի բնակչության թվաքանակի, պատմության, եկեղեցիների մասին: «Երբ գիրքը պատրաստ էր, մենք որոշեցինք այն նվիրվել այն մարդկանց, ովքեր այս դժվար պայմաններում պաշտպանում են Հալեպի հոգոր և մշակութային արժքեները»,- ասաց Քորթոշյանը: Աշխատանքներն իրականացնելիս ամենահուզիչ պահերը վերհիշելիս նա նշեց, որ Հալեպում գտել է Արևմտյան Հայաստանի Արագ գյուղի եկեղեցուց նմուշ:

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը նշեց, որ «Հալեպի արձանագրությունները» գիրքն անանխադեպ արժեք ունի: «Գիրքն անշուշտ մեծ նպաստ է բերելու հայագիտության տարբեր ոլորտներով զբաղվող մասնագետներին, նաև մեծապես կօժանդակի պատմագիտության զարգացմանը»,- ասաց Կարապետյանը: Նրա գնահատմամբ` գրքում ներկայացված է վարերագրական չափազանց հարուստ նյութ, որը նաև կարող է տեղանունների յուրատեսակ բառարան լինել:

Նյութում գերեզմանաքարերի արձանագրությունները խմբավորվել են ըստ ժամանակագրության` մինչ 1915 թվականը և 1915 թվականից հետո:

«Եթե անգամ աշխարհից կտրված իրավիճակ պատկերացնենք, ապա գերեզմանի տապանաքարերի տեղանունները ցուցակի բերելու դեպքում կհասկանանք, թե ինչպես եղավ, որ այս մարդիկ իրենց հայրենիքից հեռու հանգրվան գտան Հալեպում, ուղղակի և անուղղակի գիրքը փաստում է հայոց ցեղասպանության մասին»,- հավելեց Կարապետյանը: Գիրքը տպագրվել է 700 օրինակով, հեղինակները չեն բացառում առաջիկայւոմ այն նաև այլ լեզուներով թարգմանելը:

ARMENPRESS.am

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, կրոն/religion, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

17:16 Пашинян, поставивший Армению на колени, считает себя ее спасителем
16:59 Опасный показатель 65%
16:43 Россия остается для Армении безальтернативным союзником
15:57 США не может защитить даже свои базы и союзников, как она может защитить Армению?
14:39 "Союз Арцах" представил доклад в рамках парламентского расследования Великобритании по вопросу уничтожения культурного наследия Арцаха
14:34 How to Play the Piano Correctly for a Beginner: Essential Steps for a Strong Start
13:29 Пока Никол жует лаваш, Карапетян завоевывает политическое поле
13:14 Книга о великом полководце
12:38 Сыграет ли Пашинян на гуслях, или Как небольшой Армении жить в мире с великими державами
12:31 Рубену Варданяну не дали обратиться к омбудсмену Азербайджана
12:05 Почему важно правильно выбрать сервисный центр
09:30 Весёлый автобус
09:18 Пашинян закладывает основы турецко-азербайджанского режима апартеида в Армении
09:10 На дне Вана найдены плиты с армянскими письменами — Турция приписывает их сельджукам
07:35 Видеоновости Армении и Диаспоры (9 марта – 15 марта)
14:59 Эволюция армянок в призме эпох
14:00 Рубен Камалян: Армянский народ не простит предательства памяти
12:33 Власть войны жалуется на богослужения
12:24 Нужно ставить вопрос не просто о возвращении, но и вопрос государственности Арцаха
12:05 Почему Пашинян все ниже склоняется перед Азербайджаном и Турцией?
11:23 Партия Тер-Петросяна на съезде подтвердила готовность коалиции с Самвелом Карапетяном
11:03 Что посмотреть во Вьетнаме туристам из России в 2026 году