Еркрамас

Пятница, 30 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան քարոզչական բնույթ ուներ. փորձագետ

13.12.2013   
  
просмотры: 2043


Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան քարոզչական բնույթ ուներ, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը

Դավութօղլուն նախօրեին մասնակցել է Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ–երկրների արտգործնախարարների 29–րդ հանդիպմանը։

«Դավութօղլուի երեկվա այցը, նրա շրջապատն ու քայլերը ցույց են տալիս, որ գերակշռում էին քարոզչական տարրերը, որոնց նպատակն է ցույց տալ, որ Թուրքիան շարունակում է ձգտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը», – հայտարարեց Մելքոնյանը «2013 թվականի արդյունքները» խորագրով հանրային բանավեճերի ընթացքում։

Փորձագետի խոսքով` ՍԾՏՀ նիստին Թուրքիայի մասնակցությունը քաղաքականացրեց միջոցառումը, և թուրքական ԶԼՄ–ներում նրա այցը ներկայացնում էին որպես Երևան կատարած այց։

Նա ավելացրեց, որ այցի ընթացքում ակնհայտ էր երեք ուղերձ, ինչը հստակ ցույց տվեց Դավութօղլուի մամուլի ասուլիսը` միայն թուրք լրագրողների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմը ցանկանում էր ցույց տալ, որ Անկարան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, և դրա համար օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում` Երևանում ՍԾՏՀ ԱԳ նախարարների հանդիպումը, նաև ցանկանում էր ցույց տալ, որ հայ–թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո, և Դավութօղլուն պատրաստ է աջակցել դրան։ Մելքոնյանի խոսքով` ևս մեկ ուղերձն այն էր, որ նրանք դատապարտում են 1915 թ.–ի իրադարձությունները, դա համարում են ողբերգություն, այլ ոչ թե ցեղասպանություն և պատասխանատու չեն դրա համար։

«2013 թվականի արդյունքները» խորագրով հանրային բանավեճերը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտը` Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ և համագործակցությամբ։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացի շարունակմանը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։

Երեքշաբթի «Առավոտ» օրաթերթը, հղում անելով արտգործնախարարության աղբյուրին, գրել էր, որ Հայաստանը մշակել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման նոր «ճանապարհային քարտեզ», որը մոտ 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Թուրքիայի արտգործնախարարին։

Նովոստի–Արմենիա

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

10:26 Поглядите на "друзей свободы"
10:10 Пашинян вошел в роль и не хочет выйти…
09:27 Проект TRIPP - крупнейшая угроза безопасности Армении
08:43 Жена Вигена Эулджекчяна снова бьет тревогу: состояние бывшего пленного ухудшается
08:35 Действующая власть ведет Армению к полному подчинению турецко-азербайджанскому тандему
08:32 Оборонная стратегия США не предусматривает гарантии безопасности для Армении
08:27 Трамп против мира: новый “тайм” — США начинают игру против Ирана
02:04 Дизельные электростанции из Краснодара: что предлагает Завод Генераторов
01:20 Коррекция зрения лазером: выбор метода и ожидания
00:47 Обзор MacBook Pro в каталоге SmartMart – профессиональные ноутбуки для творчества и работы
23:12 Армянину с Краснодара не дали защитить честь Армении на зимней Олимпиаде
22:56 Главное условие победы граждан на выборах
22:49 Главное, чтобы костюмчик сидел
22:37 Покупка и владение недвижимостью в Таиланде: реальные аспекты
17:55 Главное из пресс-конференции Роберта Кочаряна (видео)
11:02 Выступление Арарата Мирзояна на сессии ПАСЕ можно охарактеризовать одним словом - позор
10:33 Армянин с Кубани стал финалистом Всероссийской олимпиады "Хранители русского языка"
09:55 Двум ветеранам из Армении присвоено звание "Почетный гражданин города-героя Новороссийска"
22:44 Армянская Церковь была и остается опорой установления достойного мира со всеми странами
22:16 Когда "дни памяти" объединяют
21:53 Московский Патриархат РПЦ глубоко озабочен вмешательством властей Армении в дела церкви
21:35 Пир безумия во время чумы отрешенности