Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Հեռուստամարաթոն 2013»-ը մեկնարկում է. «Դեպի Արցախ» խորագրի ներքո հայության համախմբման օրն է

28.11.2013   
  
просмотры: 2837


«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ «Հեռուստամարաթոն 2013»-ը կմեկնարկի նոյեմբերի 28-ին Երևանի ժամանակով 20.00- ին և կշարունակվի մինչեւ հաջորդ առավոտ` ժամը 08.00- ն: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` Armeniafund կայքի միջոցով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Վարդենիս-Մարտակերտ` Հայաստանն Արցախին կապող սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցմանն ուղղված հեռուսատամարաթոնին նախորդել են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող հեռախոսամարաթոններն ու դրամահավաք-ճաշկերույթները: «Հայաստան» համահայկական հիմանադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման համար կպահանջվի 30 միլիոն դոլար:

Նոյեմբերի 21- 24-ը տեղի է ունեցել «Հայաստան» հիմանադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1 միլիոն 460 հազար եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հեռախոսամարաթոնն անցկացվել է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ` «Միասնություն եւ աջակցություն» խորագրի ներքո: Դրամահավաք միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի եւ Հունաստանի հայ համայնքները: 750 կամավորներ զանգահարել են մասնակից երկրների ավելի քան 50 հազար ընտանիքների ու կազմակերպությունների` կոչ անելով աջակցել հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ձեռնարկներին: Այս տարի հեռախոսամարաթոնի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, ինչպես նաեւ Սիրայում հայկական դպրոցների կառուցմանը:

Նոյեմբերի 23-24-ը հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնն արձանագրել է 22 հազար 200 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Դրամահավաք-միջոցառումներ են անցկացվում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Լիբանանում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում: Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի տեղեկացմամբ` վերջին տասնօրյակի ընթացքում 700-ից ավելի տպագիր եւ էլեկտրոնային տեղեկատու-շրջաբերական է ուղարկվել հայ համայնքի անդամներին:

Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 28-ին, «Համայնքի կենտրոնում» կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին «Հայ կենտրոն» սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Նոր Մարաղա համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին: Միջոցառման ավարտին հայտարարվեց 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը հայտնեց, որ համայնքը շարունակում է նվիրատվություններ անել եւ մինչ Հեռուստամարաթոնի օրը նվիրատվությունները կհասնեն իրենց ակնկալած 225 հազար ԱՄՆ դոլարի շեմին:

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմանադրամ`որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայերին:Հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնքներկայումս գործում են աշխարհի 22 երկրներում: Գործունեության ողջ ընթացքումՀիմնադրամի միջոցներով կառուցվել է ավելի քան 476 կմ ճանապարհ Հայաստամում և Արցախում, 517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 կմ գազատար, 70 կմ էլեկտրական հոսանքի գիծ:Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց և մանկապարտեզ: Կառուցվել ու վերակառուցվելէ 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն: Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային և գիտական ծրագիր:

Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հանրային հեռուստաընկերության, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր մեդիա» հեռուստաալիքների եթերում:

ARMENPRESS.am

Теги: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, հասարակություն/society, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026