Еркрамас

Понедельник, 16 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Շառլ Ազնավուրը Ժնեւում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

27.11.2013   
  
просмотры: 2809


Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվել է Շառլ Ազնավուրի անվան մրցանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի եվրոպացի բարեկամներ ՀԿ-ից, մրցանակը բարոհուհուն է հանձնել անձամբ Շառլ Ազնավուրը: Ժնեւի Club Suisse de la Presse- ում կայցած արարողությանը ներկա են եղել ԵՀԽ անդամներ դեսպան Հանս-Յոհան Շմիդթը եւ պատգամավոր Ռենե Ռուքեն, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային կազմակերպությունների եւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի համար սա վերջին հանրային ներկայությունն էր այդ դերում մինչեւ նա ՀԿ-ի ղեկավարությունը կփոխանցի Էդուարդո Լորենցո Օչոային և Հովհաննես Գրիգորյանին:

Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մաեստրո Շառլ Ազնավուրը միջոցառման ժամանակ իր խոսքում, մասնավորապես, նշել է.«Ես երբեք ելույթներով հանդես չեմ գալիս, որովհետեւ չեմ կարող դա անել ոչ ֆրանսերեն, ոչ հայերեն եւ ոչ էլ անգլերեն: Ես այսօր այստեղ եմ, քանի որ այս կազմակերպությանը հրաշալի եմ համարում հայերիս համար: Որովհետեւ թեւ ես հայկական ծագմամբ ֆրանսիացի եմ, երբ գնում են այնտեղ՝ Հայաստան, նորից հայ եմ դառնում: Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ավելի շատ հայ, թե ֆրանսիացի եմ զգում ինձ, պատասխանում եմ, որ ես կաթնային սուրճ եմ: Կաթը սուրճից առանձնացնելու որեւէ ձեւ չկա: Ինձ համար սա [մրցանակը] հիանալի միտք է: Այն ամենի համար, ինչ նա [բարոնուհի Քոքսը] կրում է իր ուսերին օգնելու մեզ՝ հայերիս եւ Հայաստանին, շնորհել նրան այս մրցանակը, որ կրում է իմ անունը՝ լրիվ պատահաբար, բայց ես համաձայնեցի, եւ ուրախ եմ շնորհավորել ու հանձնել այս պարգեւը Բարոնուհի Քոքսին: Ահա՛, ես կարողացա ասել այս ամենը»:

«Ես ի սրտե ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի եվրոպացի Բարեկամներ: Սա կրկնակի պատիվ եւ կրկնակի ուրախություն է դառնալ այս մրցանակի առաջին ստացողը եւ այսպիսի միջազգայնորեն հայտնի, սիրված եւ հիացմունքի արժանացած Մաեստրոյի կողմից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցանակի համար, որ շնորհվում է մի ժողովրդի կողմից (հայ ժողովրդի), ում ես անսահման սիրում եւ հարգում եմ առանց խոսքի: Հայերը միայն չեն գոյատեւում: Դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման վայրում մնացած մոխիրներից, ինչը հատկապես հիասքանչ է: Դա Հայաստանի ոգին է. խաղաղության մեջ դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման մոխիրներից, ինչը սփոփում է ձեր փոքր հողից անգամ շատ հեռու: Եվ կրկին, դա այն պատճառներից մեկն է, որի համար սիրում եմ Հայաստանը եւ այսօր այնքան ոգեւորված եմ՝ արժանանալու համար այս պատվին»,- նշել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբերքը: «Այսօր անձամբ ինձ համար էլ շատ կարեւոր օր է, որովհետեւ սա իմ վերջին հանրային ներկայությունն է՝ որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության Գլխավոր քարտուղար: Տերեվերջին ես կազմակերպությունը կահնձնեմ իմ գործընկերներ Էդուարդոյին եւ Հովհաննեսին, իսկ գալիք տարի կտեղափոխվեմ Գերմանիա իմ ընտանիքի մոտ: Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀԵԲ-ի առաջին գաղափարներից էր, երբ հիմնեցինք այն մոտ 5 տարի առաջ: Այսօր արդեն Խորհուրդն ունի ավելի քան 20 անդամ Եվրամիության ողջ տարածքից եւ քաղաքական տարբեր շրջանակներից... մենք իսկապես ուզում էին տարածել այն: Մրցանակի գաղափարը երկրորդն էր՝ Խորհրդինից հետո: Եվ ես ուրախ եմ, որ այս երկու գաղափարներից երկրորդն էլ այսօր իրականանում է քանի դեռ ես եմ ղեկավարում կազմակերպությունը: Այս առումով ես անձամբ շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք այս մրցանակը հանձնելու համար եւ իսկապես հույս ունեմ, որ այն կծառայի նրան, ինչի համար նախատեսել ենք. որ այն կփայլի աշխարհում եւ կխրախուսի մարդկանց, որ, այո՛, արժե որեւէ բանել անել հօգուտ Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների»:

ԵՀԽ անդամ դեսպան Դեսպան Հանս-Յոան Շմիդթը ևս շնորհավորել է բարուհուն` մրցանակին արժանանալու կապակցությամբ: «Դուք՝ բարոնուհի Քոքս, խորհրդանշում եք ակնառու քաջություն կարիքավոր մարդկանց օգնելու եւ կայուն աջակցության ծրագրերի հարցում: Որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան, ես մեծ հետաքրքրությամբ հետեւում էի ընտրություններում Ձեր դիտորդական առաքելությանը՝ նվիրված քաղաքացիական հասարակությանն ուղղված աջակցությանը եւ հատկապես շեշտադրելով հավաքների ազատության զարգացումը: Շնորհակալ եմ Ձեզ՝ Շառլ Ազնավուր եւ Քերոլայն Քոքս, որ այս երկրում (Հայաստանում) ստեղծեցիք հետաքրքրություն քաղաքական աջակցության անհրաժեշտության նկատմամբ»:

Շառլ Ավնավուր անվան մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ ի (www.EuFoA.org), ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ, www.EAAC.EuFoA.org) կողմից: Եվրոպա Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Սրանով պարգեւատրվում է Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը: Բարոնուհու հանրաճանաչ գործունեությունը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:

Մրցանակը, որ պարգեւատրում է 5000 վրոյով, նպատակ ունի խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա- Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:

ARMENPRESS.am

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

17:16 Пашинян, поставивший Армению на колени, считает себя ее спасителем
16:59 Опасный показатель 65%
16:43 Россия остается для Армении безальтернативным союзником
15:57 США не может защитить даже свои базы и союзников, как она может защитить Армению?
14:39 "Союз Арцах" представил доклад в рамках парламентского расследования Великобритании по вопросу уничтожения культурного наследия Арцаха
14:34 How to Play the Piano Correctly for a Beginner: Essential Steps for a Strong Start
13:29 Пока Никол жует лаваш, Карапетян завоевывает политическое поле
13:14 Книга о великом полководце
12:38 Сыграет ли Пашинян на гуслях, или Как небольшой Армении жить в мире с великими державами
12:31 Рубену Варданяну не дали обратиться к омбудсмену Азербайджана
12:05 Почему важно правильно выбрать сервисный центр
09:30 Весёлый автобус
09:18 Пашинян закладывает основы турецко-азербайджанского режима апартеида в Армении
09:10 На дне Вана найдены плиты с армянскими письменами — Турция приписывает их сельджукам
07:35 Видеоновости Армении и Диаспоры (9 марта – 15 марта)
14:59 Эволюция армянок в призме эпох
14:00 Рубен Камалян: Армянский народ не простит предательства памяти
12:33 Власть войны жалуется на богослужения
12:24 Нужно ставить вопрос не просто о возвращении, но и вопрос государственности Арцаха
12:05 Почему Пашинян все ниже склоняется перед Азербайджаном и Турцией?
11:23 Партия Тер-Петросяна на съезде подтвердила готовность коалиции с Самвелом Карапетяном
11:03 Что посмотреть во Вьетнаме туристам из России в 2026 году