Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արտակ Մաղալյան. Դրամաշնորհներ չունենալն ինձ երբեք չի կաշկանդել նվիրումի հաշվին սկսած հերթական գիտական աշխատանքն իրականացնելիս

16.06.2013   
  
просмотры: 5597


Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, պաշտպանել է թեկանածուական ատենախոսությունը 2007 թ.-ին՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարիների ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:

- Արտակ, կպատմե՞ք, թե ինչու որոշեցիք գիտնական դառնալ, ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ։

- Իմ պատանեկության տարիներին, որոնք համընկան համազգային զարթոնքի և Արցախյան ազատամարտի հետ, ես չափազանց սիրում էի ընթերցել գրքեր հայոց պատմության հերոսական էջերի, ֆիդայական շարժման, անցյալի նշանավոր գործիչների, զորավարների և դիվանագետների մասին: Իմ ամենասիրելի գրողը հայ նշանավոր պատմավիպասան Րաֆֆին է: Սիրում էի կարդալ գրքեր նաև հեռավոր ճանապարհորդությունների մասին: Այդ առումով կարող եմ հիշել Ստեֆան Ցվայգի «Մագելանի սխրագործությունը», Քրիստափոր Կոլումբոսի, Միկլուխո-Մակլայի, Թուր Հեյերդալի ճանապարհորդությունները և նմանատիպ այլ գրքեր: Ընդ որում, այդ գրքերը ես կարդում էի համապատասխան քարտեզներով «զինված», փորձելով մտովի պատկերացնել մեծ մարդկանց դեգերումների ողջ հետագիծը: Ի դեպ, այդ սովորությունը պահպանվել է առ այսօր: Այժմ էլ իմ աշխատասենյակում և համակարգչի մեջ կարելի է տեսնել տարբեր աշխարհամասերը, պատերազմական գործողությունները, ռազմարշավներն ու ճանապարհորդների ուղևորությունները ներկայացնող ամենատարբեր մասշտաբների հին ու նոր բազմաթիվ քարտեզներ: Հենց պատմության հանդեպ սերն էլ ինձ ուղղորդեց դեպի պատմագիտություն:

- Իսկ ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք, էլ ինչո՞վ եք հետաքրքրվում։

- Պատմագիտությունից ազատ ժամերին կրկին զբաղվում եմ պատմությամբ: Իմ գրասեղանին մշտապես կարելի է գտնել գրքեր Հայաստանի հարակից և հեռավոր երկրների պատմության, Հնդկաստանում իշխած Մեծ Մողոլների արքայատոհմի, Միջին Ասիայի ժողովուրդների, մինչկոլումբոսյան Ամերիկայի քաղաքակրթությունների մասին:

Սիրում եմ զբաղվել նաև դրամագիտությամբ: Ունեմ թղթադրամների բավականին հարուստ հավաքածու: Գուցե հետագայում մի օր, երբ համարեմ, որ պատմագիտությանը տալու այլևս ոչինչ չունեմ, մեր երիտասարդների համար գիտահանրամատչելի մի գիրք պատրաստեմ թղթադրամների զարմանահրաշ աշխարհի մասին:

- Ձեր կյանքի, նաև մասնագիտական կարիերայի ամենաշրջադարձային պահերը որո՞նք եք համարում ։

- Իմ մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային պահ էր 2003 թ. ամառային մի օր, երբ զեկուցումով հանդես եկա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հիմնադրման 60-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողովի ընթացքում, ինչից հետո, որպես կրտսեր գիտաշխատող, աշխատանքի անցա նույն ինստիտուտում, որտեղ և աշխատում եմ առ այսօր: Արդեն շուրջ 10 տարի է անցել այդ օրից, սակայն անխախտ է մնացել իմ սերն ու նվիրումը հայոց պատմության սպիտակ էջերը հետազոտելու և լուսաբանելու հանդեպ:

- Կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ի՞նչ տպագրություններ ունեք, ինչպիսի՞ հաջողություններ ընդհանրապես։

- Չորս գրքի և շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ եմ, որոնք պարզապես անհնար է ներկայացնել մեկ հարցազրույցի շրջանակներում: Հիմնականում զբաղվում եմ Արցախի միջնադարյան պատմության և աղբյուրագիտության, Խամսայի մելիքությունների և մելիքական տների պատմության հիմնախնդիրներով: 2007 թ. պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով, որը նույն թվականին լույս է տեսել որպես առանձին մենագրություն: 2006 թ. Վիեննայի «Հանդէս ամսօրեայ» հայագիտական տարեգրքում հրատարակել եմ Հակոբ Զաքարյան Շուշեցու «Պատմութիւն գաւառին Արցախու» պատմագրական աշխատությունը: 2007 թ. իմ խմբագրությամբ լույս է տեսել Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» գիտական հոդվածների ժողովածուն:

Իմ գիտական աշխատությունների մյուս ուղղությունը նվիրված է Իրանի նշանավոր տիրակալ Նադիր շահի գործունեությանը վերաբերող սկզբնաղբյուրների հայտնաբերմանն ու հրատարակմանը: 2010 թ. լույս եմ ընծայել «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գիրքը, որում ընդգրկված են Իրանի XVIII դարի պատմության երկու սկզբնաղբյուրների հայերեն թարգմանությունները` ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով:

Ակտիվորեն մասնակցում եմ նաև ադրբեջանցի «պատմաշինարարների» դեմ մղվող քարոզչական պայքարին: Այդ թեմայի շրջանակներում վերջերս լույս է տեսել իմ «Արցախի մելիքությունները և մելիքական տները» աշխատության ռուսերեն թարգմանությունը, Арцахские меликства и возникновение Карабахского ханства - http://ridr.ru/files/books/russkij-sbornik-issledovanija-po-istorii-rossii-tom-viii.pdf («Русский сборник», том VIII, Москва, 2010), Кончина азербайджанской историографии началась с выявления "поздних албанцев", (REGNUM, http://www.regnum.ru/news/fd-abroad/polit/1483687.html#ixzz1hdwdkKPk) և մի շարք այլ հոդվածներ:

- Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները։

- Մասնակցել եմ մի շարք միջազգային և հանրապետական գիտաժողովների: Դրանցից կցանկանայի առանձնացնել ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ասոցիացիայի առաջին համաժողովը, որը կայացավ 2006 թ. սեպտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ինչպես նաև այդ ասոցիացիայի կազմակերպած երկու միջազգային ամառային դպրոցները, որոնցից վերջինը` «20 лет СНГ: историко-культурное наследие» թեմայով, տեղի ունեցավ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում, Իսսիկ-Կուլ գեղատեսիլ լճի ափին (12–19 հունիսի 2011 թ.):

Միջազգային գիտաժողովներից կցանկանայի նշել նաև ԼՂՀ կազմավորման 15-ամյակին նվիրված «ԼՂՀ անցյալը, ներկան և ապագան» ներկայացուցչական գիտաժողովը (21–24 հունիսի 2006 թ., Ստեփանակերտ), ինչպես նաև Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովների շարքը` նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյա տարելիցին (9–11 հոկտեմբերի 2008 թ.), Մատենադարանի հիմնադրման հիսնամյակին (20–22 հոկտեմբերի 2009 թ.) և, վերջապես, «Մատենադարանի հին ձեռագրերի իրանագիտական արժեքը» հայագիտական և իրանագիտական II միջազգային կոնգրեսին (18 մայիսի 2011 թ.): Մասնակցել եմ նաև մի քանի տասնյակ հանրապետական գիտաժողովների, որոնցից շատերն իրենց ներկայացուցչականությամբ և կարևորությամբ կարող են համեմատվել հայագիտական ցանկացած միջազգային գիտաժողովի հետ:

- Ի՞նչ կարգի հղումներ կան Ձեր աշխատանքներին, և ընդհանրապես, ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել:

- Իմ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» մենագրության հրապարակումից հետո այդ գրքի մասին հանրապետության գիտական հանդեսներում և մամուլում լույս տեսան շուրջ մեկ տասնյակ գրախոսություններ: Այդ աշխատությունը քանիցս հղված է «Հայոց պատմություն» նոր ակադեմիական բազմահատորյակի III հատորի առաջին գրքում (Երևան, 2010): Արցախի միջնադարյան պատմությանը նվիրված իմ մի շարք հոդվածներ հղված են նաև Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» հայտնի աշխատության իտալերեն թարգմանության մեջ, որը 2008 թ. լույս է ընծայել Միլանի «MIMESIS» հրատարակչությունը: Առհասարակ, Արցախի մելիքությունների պատմությանը նվիրված իմ վերոհիշյալ մենագրությունը և մի շարք հոդվածներ այժմ հղվում են Արցախի միջնադարյան պատմությանը վերաբերող գրեթե բոլոր աշխատություններում, թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում և այդ թեզերի հիմնադրույթներն արտացոլող սեղմագրերում:

- Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված, և ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

- ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ասոցիացիայի աշխատանքներում: Ինչպես արդեն նշեցի, ես ինքս մասնակցել եմ այդ միության անդրանիկ համաժողովին, որը գումարվել էր 2006 թ. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Մեր ինստիտուտի աշխատակիցները և երիտասարդ գիտաշխատողները ակտիվորեն մասնակցում են այդ ընկերակցության շրջանակներում կազմակերպվող երիտասարդ պատմաբանների ամենամյա միջազգային ամառային դպրոցներին, որտեղ նրանց հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ պատմագիտության նորագույն նվաճումներին, ինչպես նաև անձնական հարաբերություններ հաստատել ԱՊՀ երկրների առաջավոր պատմաբանների հետ: Ի դեպ, այդ համագործակցության շրջանակներում 2009 թ. հունիսի 15–21-ը կայացած հերթական միջազգային ամառային դպրոցը` «История повседневности в изучении истории стран СНГ» թեմայով, որը նվիրված էր առօրեական պատմության հիմնախնդիրներին, տեղի ունեցավ հենց մեր ինստիտուտում: Այդ օրերին մենք հյուրընկալել էինք ԱՊՀ երկրների լավագույն պատմաբաններից շատերին: Մեր ինստիտուտը սերտորեն համագործակցում է նաև Սփյուռքի հայագիտական կենտրոնների և սփյուռքահայ հայտնի պատմաբանների հետ:

Չափազանց սերտ են մեր հարաբերությունները նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հետ: Այդ համագործակցության շրջանակներում մեր ինստիտուտի աշխատակիցները հաճախակի են դասախոսություններով հանդես գալիս հեռավոր և սահմանամերձ զորամասերում: Այդ ծրագրի շրջանակներում ես ինքս քանիցս դասախոսություններով հանդես եմ եկել մի շարք հեռավոր և սահմանամերձ զորամասերում, այդ թվում` Սրխավենդի և «Եղնիկներ» հայտնի զորամասերում:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, այն է` ՀՀ-ում գործող գիտնականների ներքին համագործակցության մակարդակին, ապա գտնում եմ, որ այն հեռու է բավարար լինելուց: Ինձ համար տեսանելի են նաև դրա պատճառները, սակայն սույն հարցազրույցի շրջանակներում չէի ցանկանա այդ մասին բարձրաձայնել:

- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

- Դրամաշնորհների երբեք չեմ դիմել, քանի որ ես հիմնականում զբաղվում եմ Արցախի մելիքությունների և հայ իշխանական տների պատմության հարցերով: Տրամաբանական է կարծել, որ այս և նմանատիպ հետազոտությունների համար օտարերկրյա որևէ կազմակերպություն ինձ դրամաշնորհ չի տրամադրի: Սակայն, պետք է ասեմ, որ դրամաշնորհներ չունենալու փաստն ինձ երբեք չի կաշկանդել նվիրումի հաշվին սկսած հերթական գիտական աշխատանքն իրականացնելու համար: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ դրամաշնորհը միջոց է, այլ ոչ թե նպատակ:

Ինչ վերաբերում է մրցանակներին և շնորհակալագրերին, ապա նշեմ, որ իմ «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գրքի համար շնորհակալագիր եմ ստացել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանից: Իր գրության մեջ մեծարգո դեսպանն այսպես էր արժևորել իմ աշխատանքը. «Անշուշտ, նման մնայուն ստեղծագործությունների հրատարակումը առավել կամրապնդի բարեկամ ու հարևան Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մշակութային հարաբերությունները և որպես փայլուն էջ հավետ կմնա երկկողմ հարաբերությունների պատմության մեջ» (քաղվածք շնորհակալագրին կցված ոչ պաշտոնական թարգմանությունից, 24.01.2011 թ.): Ես կարևորում եմ այս շնորհակալագիրը, քանի որ այն տրված է օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետի կողմից:

Նաև ՊԳՖԱ մրցանակակիր եմ: Իմ «Արցախի մելիքական տների տոհմածառերը» եռամաս հոդվածաշարը, որը լույս է տեսել Վենետիկի Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հեղինակավոր հանդեսի 2004–2006 թթ. երեք շարունակական համարներում, արժանացել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության խրախուսական մրցանակին` միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթում հաղթող ճանաչվելու համար:

- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

– Իմ չորս գրքերը և շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածները ես գրել եմ առանց որևէ համահեղինակի: Առհասարակ, ես ինքս եմ հղանում իմ աշխատանքների գաղափարը, որից հետո իրականացնում եմ համապատասխան փաստերի հավաքումը, ինչին հետևում է բուն շարադրանքի փուլը: Այս ամենը, նայած աշխատանքի ծավալին ու բարդությանը, կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Իմ ամենամեծ` «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» մեծածավալ աշխատությունն, օրինակ, ես գրել եմ շուրջ յոթ տարվա ընթացքում, իսկ «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գիրքը հրատարակության եմ պատրաստել երեք տարում: Ունեմ նաև մի քանի անտիպ աշխատություններ, որոնց վրա աշխատում եմ տարիներ շարունակ:

.

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

08:10 Геополитика вкуснее хлеба: как армян готовят к "свободе" от экономики
08:04 Армянская молодежь Москвы почтила память воинов, павших за свободу Арцаха
23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах