Еркрамас

Четверг, 30 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Հայկյան» մրցանակ–2012-ի դափնեկիր Արմեն Սարգսյան. Գիտության մեջ աշխատանքը երբեք ջուրը չի ընկնի

03.04.2013   
  
просмотры: 3230


Գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը ֆիզիկոս է։ Փորձարար։ Ներկայացնում է լազերային սպեկտրասկոպիան: Իր հետագա մասնագիտական զարգացումը առայժմ տեսնում է համագործակցության, արտասահմանյան գիտնականների հետ շփումների մեջ՝ կարճաժամկետ, մինչև մի քանի ամիս տևողության, այցելությունների ձևով. «Իսկ մնացածը, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք»,– ասում է նա՝ շարունակելով՝ «Քանի որ Նոր տարի է, ես կուզեի մաղթել երիտասարդ գործընկերներիս՝ ջանասիրաբար աշխատել. ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա, ու կլինեն նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ: Գիտությունն այն ճյուղերից է, որտեղ աշխատասաիրությունն ամենահիմնական նախապայմանն է՝ հաջողության հասնելու համար: Սպորտում, օրինակ, այդպես չէ. սպորտսմենը կարող է պատրաստվել, ասենք՝ օլիմպիադային, մի քանի տարի, սակայն վնասվածքի պատճառով ամեն ինչ ջուրն է ընկնում, իսկ գիտության մեջ աշխատանքը երբեք ջուրը չի ընկնի»:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լազերային սպեկտրասկոպիայի լաբորատորիայում, որտեղ աշխատում է Արմենը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ մշակվում են այսպես կոչված նանոմետրական և միկրոմետրական օպտիկական բջիջներ: Այս բջիջները, որոնք կիրառվում են լազերային ֆիզիկայում, օպտիկայում և  ֆիզիկայի այլ բնագավառներում` հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով, եզակի են աշխարհում, մշակվում են միայն Հայաստանում: Այդ պատճառով, բոլոր արդյունքներն օրիգինալ են, ստացված են առաջին անգամ, և դրա շնորհիվ խումբը լայնորեն ճանաչված է արտասահմանյան գիտնականների շրջանում: Խումբը սերտորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան երկրների գիտական կենտրոնների հետ, որոնց թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ռուսաստանը, Բուլղարիան, Լիտվան և այլն, ընդգրկված է միացյալ հայ-ֆրանսիական՝ առանց պատերի IRMAS լաբորատորիայի կազմում: Խումբը և խմբի առանձին աշխատակիցներ ստացել են մեծ թվով միջազգային դրամաշնորհներ` INTAS, ISTC և այլն, կարելի է երկար թվարկել, բավական է ասել միայն, որ հինգ անգամ արժանացել են Ամերիկայի Հայ Օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ANSEF դրամաշնորհներին: Անձամբ Արմենը երկու  անգամ եղել է ANSEF նախագծի ղեկավար. «Վերջին անգամ` հենց այս տարի»:

–Արմեն, Ձեր խմբի անդամները բազմաթիվ մրցանակներ են ստացել, այդ թվում նաև՝ ՀՀ Նախագահի մրցանակը։ Շնորհավորում եմ Ձեզ՝ 2012 թվականի «Հայկյան» մրցանակը ստանալու առթիվ։ Արդյո՞ք այսպիսի մրցանակները օգտակար են գիտության կազմակերպման համար` ընդհանուր տեսակետից։

–Շնորհակալություն։ Այո, գտնում եմ, որ այսպիսի մրցանակներն ու խրախուսանքները շատ կարևոր են Հայաստանում գիտության զարգացման հարցում: Դրանք երիտասարդ գիտնականին մղում են` լինելու ավելի ակտիվ ու նպատակասլաց։ Սակայն շատ կարևոր է, որ այդ ծրագրերը կրեն շարունակական բնույթ, լինեն ավանդական։ Այդ դեպքում երիտասարդ գիտնականը կձգտի տարվա ընթացքում լինել ավելի ակտիվ։ Օրինակ, ես՝ ինքս, տեսնելով թե ինչ կարգի մրցակցություն էր անցյալ տարի, ձգտեցի հասնել ավելի բարձր անդյունքների: Գիտնականի այս ակտիվությունը կարևոր է անձամբ գիտնականի, նաև՝ իր գիտական խմբի, գիտական հանրության և, ընդհանրապես, տվյալ երկրի համար: Ասեմ, օրինակ, որ եվրոպական շատ երկրներում  գիտնականը ստանում է լրացուցիչ խրախուսավճար՝ գիտական բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրության համար:

–Այս տարի, «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք ընդունվել է հենց Ձեր նշած՝ միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը։ Իսկ անցյալ տարի հաշվի էր առնվում հղումների քանակը։ Ձեր կարծիքով այս երկուսից ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի անվանակարգը՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք. ի՞նչ չափանշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին։

–Ըստ իս, միջազգային՝ ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրություններն իրականում լավ են կամ, համենայն դեպ, մոտ են՝ լավ արտացոլելու մրցանակի անվանակարգը, քանի որ, ասեմ, ամեն գիտական հոդված արտասահմանյան հայտնի ամսագրում հանդիսանում է շատ մեծ աշխատանքի արդյունք և ներկայացնում է էական գիտական արդյունքներ, հետևաբար, պատահական հոդված չի տպագրվի լավ ամսագրերում: Օրինակ, ամերիկյան Optics Letters ամսագրում տրագրվելու համար գիտական հոդվածը քննվում է երեք մասնագետների կողմից: Հղումների թիվը նույնպես վատ ցուցանիշ չէ, սակայն լիարժեք տեղեկության համար պետք է սպասել մի քանի տարի: Լինում են տարիներ, երբ հոդվածը տարվա ընթացքում ունենում է 3-4 կամ միանգամից 10 հղում: Ըստ իս, գիտական աշխատանքի տպագրությունից միջինում հինգ տարի հետո է կարելի արժանահավատ կարծիք կազմել այն բանի մասին, թե աշխատանքն ինչպես է ընդունվել գիտական հանրության կողմից: Երևի արժե, որ միաժամանակ երկու ցուցանիշներն էլ հաշվի առնվեն։ Զարգացած գիտական համակարգ ունեցող երկրներում սովորաբար այդպես էլ վարվում են։

–Իսկ ինչպե՞ս եք գնահատում գիտության վիճակը Հայաստանում։

–Շփվելով  Հայաստանում բնակվող բազում խելացի երիտասարդ գիտնականների հետ՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ Հայաստանում գիտությունը դեռ ապրում է, սակայն, նայելով վարձատրությանը, երկնքից գետին ենք իջնում: Վերջին շրջանում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»  ֆեյսբուքյան էջն իրոք մեծ գործ է կատարում: Թեկուզ պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ դեռևս էական փոփոխություններ չեմ տեսնում, բայց երևի կարելի է ասել, որ սառույցը կոտրվել է, համենայն դեպս,  արդեն սկսում են լսել գիտնականին հուզող հարցերը: Շատ կարևոր է նաև Հայաստանում գիտնականների միջև համագործակցության հարցը, որը, ցավոք, դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ։ Շփումները և համատեղ քննարկումները շատ կարևոր են: Իմիջիայլոց, մեկ անգամ ինտերնետում տեսա, որ Կանադայի գիտական մի լաբորատորիա իր սեմինարների քննարկման թեմա ընտրել էր մեր նանոբջիջներում կատարվող պրոցեսները:

–Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

–Չորս անգամ եղել եմ Մեծ Բրիտանիայում, ամենաերկարը՝ երեք ամսով: Հիմնական տարբերությունն, իհարկե, աշխատավարձն է: Ասենք, գիտության թեկնածուն արտասահմանում ամսական ստանում է 2500-3000 եվրո ախշատավարձ այն դեպքում, երբ Հայաստանում ակադեմիայի համակարգում ստանում է 40-50 հազար դրամ: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ հայ գիտնականի վարձատրությունն ավելացվի առնվազն գոնե 4 անգամ, ինչը հնարավոր բան է: Այլ կերպ ասած, տրամաբանական է, որ Հայաստանի նման երկրում, որը հայտնի է առաջին հերթին իր գիտական շատ բարձր ներուժով, գիտնականը վարձատրվի գոնե իր ներկա աշխատարձից 4 անգամ ավել: Հակառակ դեպքում, մենք իրավունք չունենք քննադատելու հայ գիտնականին իր հայրենիքը լքելու համար, քանի որ նա վաղուց արդեն գիտի իր օգտակար գործողության գործակցի բարձր ցուցանիշի մասին:

 .

Մանե Հակոբյան

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

20:02 Иск против Азербайджана подан в Рабочую группу ООН по произвольным задержаниям
18:51 Арестованный в Армении легендарный разведчик Кандаз объявил голодовку
18:42 Рубена Варданяна перевели в тюремный комплекс "Умбаки"
17:37 "Джермук" как политический сигнал: чем обернется для Армении игра на два фронта
17:10 Пашинян одержим желанием оставить след в истории армянского народа
16:55 Техника Apple, Dyson, Sony и игровые приставки в Краснодаре: как покупать выгоднее в 2026 году
16:47 Борьба против Арарата как государственная политика или Что скрывается за "биометрическими стандартами"
15:36 Перед каждой встречей с армянской стороной, Анкара что-то получает
15:05 Саммит ожиданий или саммит иллюзий?
14:56 Летящая ложь и ковыляющая правда
14:47 Подвергнутые истязаниям
14:40 Арам Габрелянов: Визит Мустафаева связан с переселением в Армению азербайджанцев
14:31 Как выбрать смеситель для кухни: 10 критериев, которые влияют на удобство
14:25 Как оценить качество набора гаечных ключей перед покупкой
13:53 Ликвидность на вторичном рынке: стоит ли покупать подержанный Haval
04:48 Арам Хачатрян: Когда говорим о Геноциде армян, не забываем и про геноцид русских в Османской империи
04:32 Снос церквей и бездействие Еревана: цена "мира" по рецепту Пашиняна
04:08 "Прекрасный командир" за решёткой: Давид Тоноян правящую партию не поддерживает
03:39 Ереванский гамбит Пашиняна: Евросаммит и тень Зеленского как последний козырь
03:03 Электоральный цугцванг Пашиняна: Репрессии, атака на Церковь и "подарки" из Баку
23:48 Дональд Трамп вновь на стороне отрицания Геноцида армян Турцией
19:13 Армения отказывается от национального, а в Израиле развивают сионизм