Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Համալիր Ծրագիրներու Անհրաժեշտութիւն (Շուշիի ազատագրութեան 20–ամեակին առիթով)

16.05.2012   
  
просмотры: 2939


Շուշիի ռազմավարական կարեւորութեան, քաղաքի բնակեցման, մշակութային մայրաքաղաքի վերածման անհրաժեշտութիւններուն մասին խօսիլը բացառապէս յոբելենական առիթներու պէտք չէ ըլլայ: Անկասկած, որ ողջունելի է թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի հանրապետութիւններու համապետական մակարդակներով Շուշիի ազատագրութեան 20-ամեակը տօնակատարելը: Շուշին սակայն փառատօնային նշանակութիւն չունի միայն:

Յոբելեանը առիթ է պարզապէս համայն հայութեան ուշադրութիւնը անառիկ բերդին վրայ կեդրոնացնելու` հերթական անգամ համոզուելու համար անոր ներկայացուցած ռազմավարական անփոխարինելի նշանակութեան մասին: Բայց նաեւ առարկայական գնահատական տալու, որ շրջանային մակարդակով կարեւորութիւն ներկայացնող այս ամրոցին նկատմամբ պետական-հասարակական ի՞նչ քաղաքականութիւն կը կիրարկուի, ի՞նչ տեսակի ծրագիրներ կը մշակուին ու կ՛իրականանան եւ թէ Շուշին իբրեւ աշխատանքային միջավայր որքանո՞վ ներկայ է պետութեան, միութիւններուն, թէ սփիւռքեան կառոյցներու գործադաշտին մէջ:

Ճիշդ է, որ նպատակաուղղուած ձեւով առիթը կ՛օգտագործուի ռազմական շքերթ ցուցադրելու եւ այդ ճամբով ինչպէս զինուորական, այնպէս նաեւ քաղաքական պատգամներ յղելու. ինչ որ ընդգծուած ձեւով հրամայական անհրաժեշտութիւն է ի տես` ազրպէյճանական կողմէն շարունակուող հրադադարի հետեւողական խախտումներուն, ռազմատենչ հռետորաբանութեան աստիճանաչափի բարձրացման, յայտարարողական սպառնալիքներու ահագնացումին, ռազմական նախահաշիւներու անվերջ ուռճացումներուն:

Արցախեան ռազմաշքերթին արտակարգ տարողութիւն տալը, յար եւ նման Հայաստանի Հանրապետութեան անկախացման 20-ամեակին առիթով կազմակերպուած զինուորական տողանցքին, այս առումներով ունի իր արդարացուած տրամաբանութիւնը:

Ռազմական պատրաստուածութեան ցուցադրութիւնը կամ ռազմաարհեստավարժութեան գերյագեցուածութեան բացայայտումը միայն հակառակորդին ուղղուած պատգամ չէ անշուշտ: Ներազգային մակարդակի վրայ ժողովուրդի բարոյահոգեբանական իրավիճակի բարձրացումին նպաստող մղում է:

Այս բոլորը սակայն կրնան կարճատեւ հանգրուաններու համար ազդեցիկութիւն պահել: Ի վերջոյ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի հանրապետութիւններուն թիւ մէկ օրախնդիրը ժողովրդագրական պատկերի պահպանումն է` սկսելու համար: Բարելաւում ակնկալելը այս պայմաններուն մէջ, երբ արտահոսքի արիւնահեղութիւնը թափ կը ստանայ, պարզապէս իրատեսական պիտի չըլլար:

Ժողովրդագրական պատկերը կայուն կը պահուի, երբ կենսակերպի հետ առնչուած անմիջական հարցերուն լուծում բերելու մօտեցումներ ցուցաբերուին: Երբ տարրական կարիքներու` բնակարանային, կրթական, առողջապահական խնդիրներէն սկսեալ մինչեւ աշխատատեղերու, աշխատավարձերու եւ կենսաթոշակներու հետ կապուած հանգուցաւոր խնդիրներ սկսին հանգուցալուծուիլ եւ որոշ հեռանկարներ պարզել: Առանց այս հիմնախնդիրները դէպի լուծում առաջնորդող աշխատանքներու ուրուագծման արագ մարող հրավառութեան կը նմանին փառատօնային արարողութիւնները, թէկուզ որ կարճատեւ խանդավառութեան ժողովրդային ալիքներ բարձրացնեն:

Սահմանամերձ տարածքներու վրայ, նոյնինքն Շուշիի թէ առհասարակ Արցախի Հանրապետութեան մէջ բնակեցման քաղաքականութիւնը ինքնին համակողմանի ուսումնասիրութեան եւ հետեւողականութեան երաշխիքները զսպանակած եթէ չըլլայ, որոշ հանգրուանէ ետք խնդրոյ առարկայ կը դարձնէ բնակեցուողին դիմադրողականութիւնը: Քաղաքականութեան բազմակողմանիութիւնը համալիր ծրագիր կ՛ենթադրէ, որ ճանապարհաշինութենէն մինչեւ բնակարան, աշխատատեղիէն մինչեւ դէպի բարեկեցութիւն յուսադրող ապրուստի միջոց, կրթական հաստատութիւններէն մինչեւ մշակութային բնագաւառի առաջնորդող ուղիներու հարթում. եւ տակաւին`բարձրագոյն ուսումէն մինչեւ ասպարէզներու շուկայի ձեւաւորում ու ներդրումային դաշտ կրնան նպաստել ժողովրդագրական պատկերի բիւրեղացման առաջադրանքի իրագործման:

Այս բոլորին համար կենսական է համահայկական ուշադրութեան սեւեռացումը` Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններուն եւ սփիւռքեան կառոյցներուն կողմէ: Լիբանանահայութիւնը հրաւիրուած է ռազմավարական նշանակութիւն ունեցող հիմնահարցին ի նպաստ իր լուման ներդնելու, իր մասնակցութիւնը բերելու: «Արցախ Ֆոնտ»-ի կազմակերպած ռատիոթոնը Շուշիի ազատագրութեան 20-ամեակին առիթով այդ ուղղութեամբ ձեռնածալ չմնալու կոչ է, հրաւէր է` մեծ առաջադրանքի իրագործման համար անտարբեր չմնալու: Մասնակցելու:

Շահան Գանտահարեան, «Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

Теги: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, հասարակություն/society, բանակ

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026