Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ալիևի ընտանիքի ֆինանսական դերը ահաբեկիչներին զենք առաքելու գործում

18.07.2017   
  
просмотры: 117125


Անցյալ շաբաթ ես գրել էի բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիևայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված սենսացիոն բացահայտումների մասին, որը գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով և զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի հետաքննող թղթակից Խադիջա Իսմայիլովան, որն Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար ձերբակալվել էր, 2010 թ. զեկույցում բացահայտել էր, որ նախագահ Ալիևի դուստրը՝ Արզու Ալիևան, մասնաբաժին ունի մի ընկերությունում, որը կապված է Silk Way ավիաընկերության հետ: Այս փաստով է բացատրվում, թե ինչպես է ավիաընկերությանը հաջողվել ստանալ բոլոր դիվանագիտական թույլտվությունները՝ նման մեծաքանակ զենք ահաբեկիչներին առաքելու համար:

Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը և Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին: Բացի այդ, ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների և ուղղաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացվում է Silkway Technics-ի և «բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնք վերահսկում են ամեն ինչ, սկսած ճանապարհորդների տոմսերի վաճառքից մինչև անմաքս առևտրի խանութները, որոնք բոլորը պատկանում են SW Holding-ին», տեղեկացնում է Իսմայիլովան:

SW Holding-ի սեփականությունն է նաև Silk Way բանկը, որը պատկանում է նախագահ Ալիևի այն ժամանակ 21-ամյա դստերր՝ Արզու Ալիևային և Ադրբեջանի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության նախագահի կնոջը՝ Զարիֆա Համզաևային՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տվյալների: Silk Way ավիաընկերությունը նաև Silk Way բանկի մի մասի սեփականատերն է:

Հետաքրքիր է՝ Իսմայիլովան հայտնում է, որ «SW Holding-ի վերելքը, որը հեշտությամբ կլանում էր «ԱԶԱԼ»-ի նախկին բիզնեսները, հարցեր է առաջացնում ալիևյան Ադրբեջանում կասկածելի սեփականաշնորհման պրակտիկայի մասին: Դրա միջոցով նաև ընդգծվում է, թե ինչպես է քաղաքական վերնախավը շարունակում օգտագործել մերձավոր բարեկամներին և ընտանիքի անդամներին՝ պահպանելու իր երկրի ամենաարժեքավոր ակտիվները՝ չնայած ադրբեջանական օրենքներին, որոնք պետական պաշտոնյաների կողմից նեպոտիզմը համարում են հանցագործություն՝ մինչև 12 տարի ժամկետով ազատազրկմամբ»:

Նախագահ Իլհամ Ալիևը պարզապես շարունակում է իր հոր՝ Հեյդար Ալիևի սկսած պրակտիկան, որը երկու տասնամյակ Ադրբեջանում իշխելուց հետո նախագահական աթոռը փոխանցեց իր որդուն: 2009 թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ վերացվեցին ժամկետային սահմանափակումները նախագահի նկատմամբ ՝ Իլհամ Ալիևին դարձնելով ցմահ նախագահ... Ռիսկի չդիմելու համար, նա վերջերս իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակեց որպես փոխնախագահ՝ իր հնարավոր իրավահաջորդը դառնալու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էի, «Վաշինգտոն փոստ»-ում հրապարակված մի հոդվածի հիման վրա, «նախագահ Ալիևի դեռևս պատանի որդին՝ Հեյդարը, օրինական սեփականատերն էր Դուբայում գտնվող ինը շքեղ առանձնատների, որոնք ձեռք էին բերվել 44 միլիոն դոլար գումարով: Նախագահի երկու դուստրերը՝ Արզուն և Լեյլան, նույնպես սեփականություն ունեն Դուբայում: Երեք երեխաները միասին Դուբայում ունեն 75 միլիոն դոլարի սեփականություն: Ակնհայտ է, որ այս փողերը ոչ նրանք են վաստակել, ոչ էլ նրանց ծնողները... Նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 230 հազար դոլար: Իսմայիլովան նախագահ Ալիևի հարստությունը գնահատում է «տասնյակ միլիոնավոր դոլարներով»: Սա, իհարկե, թերագնահատված է, հաշվի առնելով կոնկրետ թվերի բացակայությունը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ալիևի երեք երեխաները Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք ունեն, Ալիևի հարստությունը կարելի վստահաբար գնահատել հարյուր միլիոնավոր դոլարներով, եթե ոչ միլիարդավոր դոլարներով... Հակառակ ադրբեջանական օրենսդրությանը՝ ոչ նախագահ Ալիևը, ոչ էլ նրա կինը չեն հայտարարագրել իրենց սեփական կապիտալը:

Համաձայն ադրբեջանական օրենքների՝ պետական պաշտոնյաներին արգելվում է բիզնես ունենալ, իսկ ընտանիքի անդամներն ազատված են այդ սահմանափակումներից, մի սողանցք օրենքում, որը շահարկվում է Ալիևի կողմից՝ իրենց եկամուտները իրենց երեխաների ունեցվածքում թաքցնելու համար: Միայն Արզու Ալիևայի մասնաբաժինը Silk Way բանկում կազմում է ավելի քան 12 մլն դոլար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «նախագահի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել է, որ Արզու Ալիևան Silk Way բանկի սեփականատերերից մեկն է»:

Պետական գույքի մասնավորեցման պետական կոմիտեի մամուլի քարտուղար Գուլու Խալիլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նա տեղեկություններ չունի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության, ներառյալ դրա հոլդինգների, ինչպես նաև, «ԱԶԱԼ» բանկի սեփականաշնորհման մասին: «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ մասնավորեցման իրավական ընթացակարգերից և ոչ մեկին չեն հետևել:

«Միաժամանակ, SW Holding-ը դանդաղորեն, սակայն անշեղորեն ձեռք է բերում «ԱԶԱԼ»-ի գրեթե բոլոր նախկին ընկերությունները, ներառյալ «ԱԶԱԼ Սիգորտա» ապահովագրական ընկերությունը, որի համասեփականատերերն են SW Holding-ը և «ԱԶԱԼ»-ի նախագահ Ջահանգիր Ասգարովի երկու դուստրերը, որը Silk Way բանկի ներկայիս համասեփականատեր Զարիֆա Համզաևայի ամուսինն է», տեղեկացնում է Իսմայիլովան: SW Holding-ը նաև եղել է «ԱԶԱԼ»-ի խոշոր ծրագրերի միակ կապալառուն, ներառյալ օդանավակայանների կառուցման գործարքներ Լենքորանում, Գյանջայում և Զակատալայում, ընդհանուր 150 մլն դոլար արժեքով:

Նախագահ Ալիևը և նրա ընտանիքը պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես համասեփականատերեր մի պետական ավիաընկերության, որը ժամանակակից զենքեր է առաքում ահաբեկիչներին ամբողջ աշխարհում...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Հարութ Սասունյան, նորություններ/news, Ադրբեջան/Azerbaijan, վերլուծություն/analytics, քաղաքականություն/politics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах
18:06 Россия внимательно отслеживает и оценивает проекты Запада и Турции в регионе
18:01 Как Пашинян вышел на самого себя